Աշխարհ

06.07.2013 13:07


Եգիպտոսում բախումները Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև շարունակվում են

Եգիպտոսում բախումները Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև շարունակվում են

Եգիպտոսում բանակի և նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների միջև բախումների հետևանքով ավելի քան 30 մարդ զոհվել է, 300–ը՝ վիրավորվել:

Ինչպես հայտնում է Եգիպտոսի լրատվական գործակալությունը, զոհվածների մեծ մասը մահացել է հրազենային վնասվածքներից:

Բախումների ալիքը սկսվել է երեկ հատուկ ծառայությունների կողմից Մուրսիի երեք կողմնակիցների գնդակահարությունից հետո:

Կահիրեոււմ դաժան մարտերի հետևանքով մահացել է 12 մարդ: Նախորդ կիրակի օրվանից մինչ օրս Եգիպտոսում բախումների հետևանքով մահացել է արդեն 60-ից ավել մարղ:

Երեկ երեկոյան եգիպտոսի մայրաքաղաքի և այլ քաղաքների փողոցներ են դուրս եկել հեղաշրջված նախագահ Մուրսիի հազարավոր կողմնակիցներ: Բողոքի ալիքի ազդանշան է հանդիսացել մայրաքաղաքի մզկիթներից մեկում «Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդ Մոհամեդ Բադիի ելույթը: Դրանից անմիջապես հետո Մուրսիի հազարավոր կողմնակիցներ շարժվել են Թահրիր հրապարակի ուղղությամբ, որտեղ մի քանի օր շարունակ հանրահավաքներ են կազմակերպում Մուրսիի հակառակորդները:

Բանակայինները Մուրսիի հակառակորդների ճանապարհը արգելափակել են, սակայն ագրեսիվ տրամադրված զանգվածը հարձակվել է ուժայինների վրա: Վերջիններս սկզբից օդ են կրակել, սակայն հետո ստիպված են եղել կրակ բացել ցուցարարների ուղղությամբ, հաղորդում է Բի-Բի-Սի-ն:

Բախումների մասին լուրեր կան նաև երկրի հարավ-արևելքում գտնվող երեք քաղաքնեերից՝ Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող Էլ-Արիշից, Սուեզից և նրան հարակից Իսլամիայից:

Բոլոր երեք քաղաքներում Մուրսիի կողմնակիցները փորձել են գրավել վարչական շենքերը, զինվորների վրա քարեր են նետել, որոնք էլ ի պատասխան՝ արցունքաբեր գազ են կիրառել:

Այս խորագրի վերջին նյութերը