ԲՀԿ–ն վստահում է ՀՀ նախագահին և նրա դիվանագիտական խմբին
-Բանակցային գործընթացի մանրամասներին մենք չենք տիրապետում, որովհետև դրանք գաղտնի են և կա չգաղտնազերծելու պայման։ Մենք վստահում ենք ՀՀ նախագահին և նրա դիվանագիտական խմբին, որոնք վարում են այս բանակցությունները։ Վստահ ենք, որ կգա մի պահ, երբ այդ բանակցությունները հրապարակայնության միջոցով հասարակության սեփականությունը կդառնան, և այդ ժամանակ տեղի կունենա լիաթոք քաղաքական քննարկում բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ միասնականացնլու և ամբողջացնելու ամբողջ հայ հասարակության մոտեցումը այդ հարցին։ Վստահ եմ, որ նախքան ազգովի քննարկումը և նախքան որոշում ընդունելը, թե մենք ստորագրում ենք կամ չենք ստորագրում, գնում ենք առաջ, թե չենք գնում առաջ, այդ հարցը չի լուծվելու,- «7օր»-ին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, Համահայկական խորհրդաժողովի մասնակից Արամ Սաֆարյանը։
Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումը կայանում է նրանում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը պետք է դառնա անշրջելի և միջազգայնորոն ճանաչված.
-Եթե այս պայմանը որպես պայման է, ուրեմն բանակցություններն ունեն կառուցողական բնույթ և կարող են առաջ գնալ։ Եթե ուրիշ ինչ-որ խոսակցություններով, իրավական, քաղաքական, դիվանագիտական ճարպկություններով փորձում են սրա փոխարեն այլ օրակարգ մեջտեղ բերել և այլ օրակարգի շուրջ բանակցել, ապա այս բանակցությունները հեռանկար չեն կարող ունենալ, որովհետև չեն ստանալու հայ ժողովրդի մեծամասնության աջակցությունը,- ասել է Արամ Սաֆարյանը։
Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության անշրջելիությունը քաղաքական խնդիր է, և այդ նպատակին հասնելու համար Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները պետք է ներգրավված լինեն այն բոլոր միջազգային կառույցների բանակցային գործընթացներում, որտեղ այդ հարցը լուծվում է.
-Թե երբ դա տեղի կունենա, ես դժվարանում եմ ասել։ Համոզված ենք, որ երբ հարմար լինի, որ Լեռնային Ղարաբաղը լիաթոք ներգրավված լինի գործընթացի մեջ, իշխանությունները դա կանեն։
ՀՅԴ նախաձեռնությունը նա գնահատել է դրական ասելով, որ ինքը «պարոն Ծառուկյանի կողմից հանձնարարություն ունի լիաթոք մասնակցել և ուշադրությամբ հետևել ընթացքին, այնուհետև կուսակցության քաղխորհրդում և պատգամավորական խմբակցությունում զեկուցել արդյունքների մասին»։

Արփի Բեգլարյան