Միանգամից երկու երկիր երեկ հայտարարել են Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու որոշման մասին
Երեկ գիշեր միանգամից երկու երկիր՝ Վենեսուելան և Նիկարագուան, համաձայնվել են քաղաքական ապաստան հատկացնել ԱՄՆ-ի կողմից հետապնդվող, ԱՄՆ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենին: Ինչպես հայտարարել են այդ երկրների առաջնորդները, նրանք հաճույքով Սնոուդենին ապաստան կտրամադրեն:
Երեկ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ելույթ ունենալով երկրի անկախության օրվա առթիվ՝ հայտարարել է. «Այսօր, մեր երկրի անկախության 202-րդ տարեդարձին, ես ուզում եմ հատուկ հայտարարություն անել: Որպես Վենեսուելայի Բոլիվարական հանրապետության նախագահ՝ ես որոշել եմ ապաստան հատկացնել երիտասարդ ամերիկացի Էդուարդ Սնոուդենին: Սիմոն Բոլիվարի և Ուգո Չավեսի հողում նա կարող է ապրել` չվախենալով իմպերիալիստական Վաշինգտոնի հետապնդումներից»:
Նշենք, որ Մադուրոյի ելույթը մեծ ցնծությամբ է ընդունվել նրա կողմնակիցների և ամբողջ աշխարհում Սնոուդենին համակրող իրավապաշտպանների կողմից:
Դրանից մեկ ժամ առաջ նմանատիպ հայտարարություն է արել Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան: Նա իր ելույթում նշել է. «Մենք ստացել ենք քաղաքական ապաստան տրամադրելու հայտ պարոն Սնոուդենից: Նիկարագուան բաց երկիր է, և մենք հարգում ենք քաղաքական ապաստան ստանալու յուրաքանչյուր մարդու իրավունքը: Այնպես որ, եթե հանգամանքները թույլ տան, մենք ուրախությամբ կընդունենք պարոն Սնոուդենին»: Սպիտակ տունը հարավամերիկյան առաջնորդների որոշումը դեռ չի մեկնաբանում, սակայն հազիվ թե այն անակնկալ էր Վաշինգտոնի համար:
Փորձագետները նախապես նշում էին, որ Վենեսուելան, Նիկարագուան, Էկվադորը և Բոլիվիան կարող են ապաստան տրամադրել Սնոուդենին: Ընդհանուր առմամբ, Սնոուդենը քաղաքական ապաստան ստանալու հայցով դիմել էր ավելի քան քսան երկիր, այժմ դեռ պարզ չէ իր հայտն ընդունած երկու երկրներից որ մեկի առաջարկը կընդունի Սնոուդենը: