Լրահոս

06.07.2013 16:46


Ֆրանսիայի իշխանությունները հերքում են սեփական քաղաքացիներին լրտեսելու մասին տեղեկատվությունը

Ֆրանսիայի իշխանությունները հերքում են սեփական քաղաքացիներին լրտեսելու մասին տեղեկատվությունը

Ֆրանսիայի իշխանությունները հերքում են մեղադրանքներն այն մասին, որ երկրի հատուկ ծառայությունները ակտիվորեն լրտեսում են երկրի քաղաքացիներին` գաղտնալսելով նրանց հեռախոսազանգերը և գաղնտնադիտարկելով էլեկտրոնային նամակները:

Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկի մամուլի քարտուղարը այս առնչությամբ հայտարարել է. «Մի շարք հատուկ ծառայություններ դիտարկումներ են կատարում անվտանգության նկատառումներով»: Նա նաև նշել էր, որ այդ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ միայն այն դեպքում, երբ նման որոշում ընդունում է վարչապետը` նախապես քննարկելով դա հատուկ կոմիտեի հետ:

Ֆրանսիայի վարչապետի մամուլի քարտուղարը այս կապակցությամբ հայտարարել է, թե «Լը Մոնդի» տեղեկությունները «ճշգրիտ չեն»:

Նշենք, որ թերթը գրել էր, թե Ֆրանսիայի ներսում շրջանառվող և Ֆրանսիայից արտասահման ուղարկվող բոոլոր էլեկտորնային նամակները գաղտնադիրտարկվում են, ինչը կատարվում է օրենքից դուրս և չի վերահսկվում: Այդ տեղեկատվությունը օգտագործում են Ֆրանսիայի մի շարք հատուկ ծառայություններ:

«Լը Մոնդը» դեռ չի շտապում հերքել իր հրապարակած տեղեկատվությունը և պնդում է դրա հավաստիությունը: Պարբերականում հրապարակված նոր հոդվածում նշվում է, որ անհրաժեշտ է մտցնել դատական և խորհրդարանական վերահսկողություն այս հարցում, որպեսզի հնարավոր լինի սահմանափակել այն հսկայական իշխանությունը, որը կառավարությունը ստացել է սեփական քաղաքացիների անձնական կյանքի նկատմամբ:

Թերթը թեև նշում է, որ տեղեկությունները հավաքվում են ահաբեկչական կազմակերպություններին բացահայտելու նպատակով, այնուհանդերձ, հավաքագրվող տեղեկատվությունը այնքան հսկայածավալ է, որ կարող է ազդել Ֆրանսիայի ցանկացած քաղաքացու վրա:

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիան սուր քննադատության ենթարկեց ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններին, որոնք համաձայն գաղտնի փաստաթղթերի արտահսոսքի` լրտեսել էին սեփական քաղաքացիներին, մի շարք կազմակերպություններին ու ԵՄ մի շարք կառույցներին:

Այս խորագրի վերջին նյութերը