Աշխարհ

08.07.2013 17:48


ԱՄՆ-ում հետաքննում են «Բոինգ 777»-ի վթարի պատճառները

ԱՄՆ-ում հետաքննում են «Բոինգ 777»-ի վթարի պատճառները

ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության խորհրդի նախագահ Դեբորա Հերզմանը հայտարարել է, որ հարավկորեական «Ասիանա» ավիաուղիների օդաչուները թռիչքուղուն բախվելուց մեկ ու կես վայրկյան առաջ թույլատվություն են խնդրել վայրէջքից առաջ կատարել լրացուցիչ պտույտը, սակայն միանգամից բախվել են գետնին:

Արտակարգ վայրէջքի ժամանակ 2 չին ուղևորներ օդանավի պոչի պոկվելու հետևանքով մահացել են, հինգ ուղևոր ծայրահեղ ծանր վիճակում է, երեքը բուժվում է Ստենֆորդի հիվանդանոցում, 49-ը ստացել է ծանր վնասվածքներ: Օդանավում գտնվել է 291 ուղևոր և 16 հոգի անձնակազմի անդամներ:

Սեուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Ասիանա» ավիաընկերության ղեկավար Յուն Էդուն չի բացառել, որ չհաջողված վայրեջքի պատճառը կարող էր մարդկային գործոնը լինել, բայց միևնույն ժամանակ նշել է, որ օդաչուները համապատասխան պատրաստվածություն էին անցել և ունեին երկար տարիների աշխատանքային փորձ:

Նշենք, որ սա «Բոինգ 777» օդանավի առաջին վթարն էր զուգորդված մարդկային զոհերով, մինչ այդ 2008թ նույն մոդելի «Բրիտանական ավիաուղղիների» օդանավը ևս չէր կարողացել վայրէջք կատարել Հիթրոի օդանավակայանում, բայց զոհերից հնարավոր էր եղել խուսափել:

«Բոինգ» ընկերությունն արդեն հայտարարել է, որ տեխնիկական աջակցություն կտրամադրի աղետի հետևանքների քննության համար:

Այս խորագրի վերջին նյութերը