Մեկնաբանություն

08.07.2013 21:03


Օֆշորի Տիկոն և Տիկոյի մեռելոցը

Օֆշորի Տիկոն և Տիկոյի մեռելոցը

2008թ. սկսած Տիգրան Սարգսյանը կանոնավոր ձևով 3 բան է անում՝ սուտ է խոսում, «ատկատահան» է անում բյուջեն և տարվա մեջ մի քանի երկուշաբթի մեռելոցի օր է հայտարարում։

Վարչապետի ստախոսության մասին ապացույցներ ներկայացնելու իմաստ չկա։ Նրա գործունեությունը բոլորիս աչքի առաջ է, և բոլորս ենք զգում նրա ստախոսության հետևանքները մեր մաշկի վրա։

Ինչ վերաբերում է բյուջեն «ատկատահան» անելուն, ապա այս մասին նախորդ տարի խոսում էր Սերժ Սարգսյանը, իսկ այս տարի՝ Իշխան Զաքարյանը։ Ճիշտ է, առանց այս երկու պարոնների ասածների էլ ամեն ինչ պարզ էր, բայց երբ պաշտոնապես է հայտարարվում, որ բյուջեն «ատկատմեջ» է արվում, դա արդեն իրեղեն ապացույց է դառնում։ Ու կապ չունի, թե ով ինչ նպատակով է խոսում թալանված բյուջեի մասին ու հետո «ատկազ» կանգնում։

Ստախոսության և բյուջեն «ուտելու» համեմատ ամենաանվտանգը Տիգրան Սարգսյանի՝ մեռելոցի օրեր հայտարարելու մանիակալ հակվածությունն է։ Ժողովրդի մեջ արդեն լայն տարածում է գտել «Տիկոյի մեռելոց» արտահայտությունը։

Նկատենք, որ մեռելոցի օրեր հայտարարելու մեջ ռացիոնալ բան կա։ Այդ օրը ոչաշխատանքային է հայտարարվում, ինչը նշանակում է, որ կառավարությունը նույնպես չի աշխատում։ Իսկ դա արդեն դրական պետք է գնահատել, քանզի որքան քիչ պետական հիմնարկ այցելեն Տիգրան Սարգսյան ու իր թիմակիցները, այնքան լավ երկրի համար։

Ի դեպ, մեռելոցի օրեր հայտարարելով՝ Տիգրան Սարգսյանը, կամա թե ակամա, նպաստում է ներքին տուրիզմի զարգացմանը։ Ոմանք քաղաքից դուրս գտվող առանձնատուն են գնում, իսկ մյուսները՝ Սևան–Դիլիջան–Ծաղկաձոր եռանկյունում գտնվող հյուրանոցներից որևէ մեկը։ Շատերն անշուշտ տանն են մնում, և միայն քչերն են այցելում հանգուցյալներին, քանզի պետությունը չէ, որ պետք է որոշի, թե մարդը երբ պետք է գնա գերեզմանոց։ Տեղին է հիշեցնելը, որ մեր Սահմանադրությամբ պետությունը եկեղեցուց անջատ է և «եկեղեցապաշտ» խաղացող այս իշխանությունը պետք է չմոռանա այս մասին։

Իսկ թե ինչու է կառավարությունը անտեսում ապրողներին ու հարգանքի տուրք մատուցում հանգուցյալներին, տարբեր բացատրություններ ունի՝ սկսած «մետաֆիզիկականից» վարջացրած մերկանտիլով։

Ըստ տարածված լուրերի՝ մեռելոցի օրեր հայտարարելը Տիգրան Սարգսյանի ու տխրահռչակ Նավասարդ Կճոյանի համատեղ որոշման արդյունք է, և զույգն այս հարցում շատ կոնկրետ տնտեսական շահ է հետապնդում։

Տիգրան Սարգսյանը նաև աշխարհիկ հարցերում չի մոռանում եկեղեցուն, ավելի ճիշտ՝ եկեղեցական բյուրոկրատիայում բարձր դիրք զբաղեցնող իր մտերիմ ընկերոջը՝ Նավասարդ Կճոյանին։ Ինչպես հայտնի է, նրանք երկուսով ներգրավված են օֆշորային գործում և 10 միլիոն դոլարի չափով վարկաբեկման են ենթարկվել մութ ուժերի կողմից։ Թեև երկուսն էլ պնդում են, որ կապ չունեն Փայլակ Հայրապետյանին սնանկացնելու և օֆշորի հետ, բայց ինչպես հոդվածի սկզբում էի նշել՝ Տիգրան Սարգսյանը (Տիգրան որ ասում եմ՝ «Արուսը» հետն է) պաթոլոգիկ սուտասան է. Կիպրոսի դատախազ Կլերիդեսը վկա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը