Մեկնաբանություն

09.07.2013 00:35


«Հայրենասիրության» երկու երեսը

«Հայրենասիրության» երկու երեսը

Հայաստանում «հայրենասերների» հսկայական բանակ կա։ Այն, կարելի է ասել, մասնագիտություն է դարձել։ Քանի վատանում է երկրում վիճակը, այնքան «հայրենասերները» շատանում են, քանզի ձախողված այս իշխանությանը այլ բան չի մնում, քան պետպատվերով «ռազմա–հայրենասիական» թեմաները «ռասկրուտկա» անելը։

Մեզանում «հայրենասերները» բաժանված են երկու խոշոր խմբի։ Մի խումբը «հայրենասիրության» տակ հասկանում է մոլի ռուսամետությունը, իսկ մյուս խումբը՝ մոլի ռուսատյացությունը (այս խմբի անդամներն իրենք իրենց «արևմտամետ» են կոչում)։

Առաջին հայացքից հակադիր բևեռներում գտնվող և տարբեր դիմակներ կրող այս «հայրենասերներն» իրականում նույն կոդի մեջ են։ Խոսքս հակապետական ու հակահայկական կոդի մասին է։

Ռուսախոս «ազգայնականները» և ամերիկահպատակ քաղքենի–ստրուկները նույն մեդալի տարբեր երեսներն են։ Իրականում լինելով մարգինալներ՝ սրանք հիմա իշխանության հովանավորությամբ «մեյդան» են դուրս եկել և գրավել մեդիա դաշտի մեծ մասն ու հասարակական ամբիոնները։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, քանզի պետպատվերով «հայրենասերները» ավերածություն են գործում մտավոր դաշտում, որից հետո ադրբեջանական տանկերի գործունեությունն ավելի կհեշտանա, ինչը թույլ տալ չի կարելի։ Հետևաբար՝ «հայրենասերներին» ու նրանց տերերին պետք է մարգինալացնել բոլոր առումներով։ Այլապես պատմությունը դաժանաբար կկրկնվի։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը