Լրահոս

09.07.2013 08:25


«Ճանապարհ. Հնդկաստան» ֆիլմի հայաստանյան պրեմիերան

«Ճանապարհ. Հնդկաստան» ֆիլմի հայաստանյան պրեմիերան

Հուլիսի 12-ի ժամը 13:00–ին «Նաիրի» կինոթատրոնում` Ոսկե Ծիրան կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա «Մանանա Ֆիլմս» կինոստուդիայի «Ճանապարհ. Հնդկաստան» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ցուցադրությանը ներկա կլինեն ֆիլմի հեղինակներն ու գլխավոր հերոսները:

«Ճանապարհ. Հնդկաստանը» լիամետրաժ արկածային-ճանապարհորդական վավերագրական ֆիլմ է` երկու ամերիկացի ընկերների մասին, որոնք մասնակցում են Հնդկաստանում տեղի ունեցող ռիքշոների 12-օրյա մրցարշավին, որը ճանաչվել է աշխարհի տասը ամենավտանգավոր արկածներից մեկը:

Նախագիծն ամբողջությամբ զարգացվել ու իրականացվել է հայկական «Մանանա Ֆիլմս» կինոստուդիայի կողմից, ֆիլմի հեղինակներն են Գոռ և Մուշեղ Բաղդասարյանները, պրոդյուսերները` Ռիկ Ղազարյանը և Գոռ Բաղդասարյանը: Ֆիլմի ստեղծման աշխատանքները տևել են մոտ երկու տարի: Սա թերևս առաջին լիամետրաժ արկածային վավերագրական ֆիլմն է, որ ստեղծվել ու նկարահանվել է հայաստանյան կինոստուդիայի կողմից` առանց մեծ ստուդիաների, ֆոնդերի կամ պետական աջակցության:

«Մանանա Ֆիլմսն» անկախ կինոստուդիա է` հիմնված Գոռ և Մուշեղ Բաղդասարյան եղբայրների կողմից երեք տարի առաջ` Երևանում: Հիմնականում մասնագիտանում է ստեղծագործական վավերագրական նախագծերի զարգացման և նկարահանման վրա: Չնայած իր կարճ պատմությանը` ստուդիան արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների կինոյի և գովազդի ոլորտում:

Ֆիլմի թրեյլերը - http://www.hittheroadmovie.com/trailer

Ֆիլմի կայքը - www.hittheroadmovie.com

«Մանանա Ֆիլմսի» կայքը - www.mananafilms.com

Այս խորագրի վերջին նյութերը