Եգիպտոսում խորհրդարանական և նախագահական ընտրությունները կանցկացվեն 2014թ. սկզբին
Եգիպտոսի անցումային կառավարության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը նախօրեին հայտնել է, որ երկրում խորհրդարանական և նախագահական ընտրությունները կանցկացվեն 2014թ. սկզբին:
Ըստ Մանսուրի ստորագրած Սահմանադրական հռչակագրի` առաջինը կկայանան խորհրդարանական ընտրությունները։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան Սահմանադրության փոփոխությունների հաստատումից երկու ամիս անց` 2014թ. հունվարին կամ փետրվարի կեսին: Նախագահական ընտրությունները նախատեսված են են խորհրդարանականից մեկ շաբաթ անց։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Եգիպտոսի բանակը պաշտոնանկ էր արել և ձերբակալել նախագահ Մուհամեդ Մուրսիին: Երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը: