Իլհամ Ալիև. «Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա»
Bakililar.AZ-ը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահը անդրադարձել է հայկական լրատվամիջոցների դիտարկումներին՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համանախագահ երկրների նախագահների հրապարակած հիմնական սկզբունքներին։ Իլհամ Ալիևը հերքել է, այն որ այդ սկզբունքներում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ կա առանձին դրույթ՝ հայտարարելով, որ Ղարաբաղը երբեք չի ստանա անկախություն։ «Լեռնային Ղարաբաղը երբեք չի ճանաչվի որպես անկախ պետություն։ Մենք պատրաստ ենք Ադրբեջանի կազմում Ղարաբաղին տրամադրել ամենաբարձր ինքնավարություն»,- ասել է Ադրբեջանի նախագահը, հերթական անգամ փորձելով խուսափել պարզ ճշմարտությունից՝ թող առայժմ չճանաչված, բայց Ղարաբաղը վաղուց անկախ պետություն է։