Լրահոս

09.07.2013 21:08


Դավթաշենում կբացվի հատուկ երեխաների համար նախատեսված առաջին ուսումնամարզական լողավազանը

Դավթաշենում կբացվի հատուկ երեխաների համար նախատեսված առաջին ուսումնամարզական լողավազանը

Դավթաշենի մանկապատանեկան լողի «Դելֆին» մարզադպրոցում այսօր կբացվի հատուկ փոքր տարիքի երեխաների համար նախատեսված լողավազան-համալիրը։ 3 տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված լողավազանը իր տեսակի մեջ առաջինն է Երևանում։

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին ժամը 16։00-ին։ Կմասնակցեն լողի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, սպորտի բնագավառի գործիչներ և այլք։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք լուսաբանել այս միջոցառումը։

«Դելֆին» մարզադպրոցի հասցեն է՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, 36//2 (կենտրոնական այգու հարևանությամբ)։ Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 37-09-79 հեռախոսահամարով։

Այս խորագրի վերջին նյութերը