Տնտեսական

09.07.2013 13:17


Գագիկ Բեգլարյան. «Աշխատում ենք, որ տրանսպորտի թանկացումը լինի մինիմալ»

Գագիկ Բեգլարյան. «Աշխատում ենք, որ տրանսպորտի թանկացումը լինի մինիմալ»

Անդրադառնալով տրանսպորտի սպասվող թանկացումների հարցին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողներին ասել է, թե արվում է հնարավորինը «որ դա լինի մինիմալ ու ի օգուտ ժողովրդի»։

«Ես, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր առանց կոնկրետ փաստերի են խոսում, չեմ ուզում օդի մեջ խոսել: Հանձնաժողովը մի քանի օրից կվերջացնի աշխատանքներն ու կներկայացնենք փաստերով»,- ասել է նախարարը՝ նշելով, թե իրենք ամեն ինչ անում են, որ ոչ միայն թանկացումը շատ չլինի, այլև այն համաչափ լինի՝ մի բնակավայրում շատ չլինի, մյուսում՝ քիչ:

«Յուրաքանչյուր երթուղու հետ կապված առանձին որոշում կընդունենք»,- ասել է Գ. Բեգլարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը