Լրահոս

09.07.2013 14:25


Քննարկվել են քաղաքային տնտեսությանն առնչվող հարցեր

Քննարկվել են քաղաքային տնտեսությանն առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելություններին նախորդ շաբաթ մասնակցել է 155 քաղաքացի: Անդրադառնալով թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում և քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է համապատասխանաբար 110 և 168 հեռախոսազանգ: Հեռախոսազանգերի միջոցով բարձրացված ընդհանուր առմամբ 191 հարցի համապատասխան լուծում է տրվել, 87-ն էլ ընթացքի մեջ է:

Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների ընթացքի հետ կապված՝ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ փողոցներում, ինչպես նաև բակային տարածքներում տնկված ծաղիկների քանակը պարբերաբար լրացվում և թարմացվում է:

Շարունակվում է ամենօրյա հսկողությունը օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման նկատմամբ: Պարտավորությունները չկատարած 105 տնտեսվարող նախորդ շաբաթ ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Հանձնարարվել է բոլոր ջրային կառույցներում մշտական հսկողություն իրականացնել երեխաների լողալը հնարավորին արգելելու և սանիտարական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ:

Կոմունալ տնեսության վարչության պետը զեկուցել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ, շարունակվում են հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների տեղադրման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը