Քաղաքական

09.07.2013 14:51


Կիրո Մանոյան. «Աուրելիա Գրիգորիուից պետք է շնորհակալ լինել»

Կիրո Մանոյան. «Աուրելիա Գրիգորիուից պետք է շնորհակալ լինել»

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հրավիրված ասուլիսում նշել է, որ ՀՀ ԱԺ–ում Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի պահվածքը ի ցույց դրեց Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը։ Այսինքն՝ բոլորը հասկացան, որ Հայաստանում կարող են նման հայտարարություններ անել, իսկ Ադրբեջանում՝ չե՛ն համարձակվի։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին կազմակերպված քննարկման ժամանակ Աուրելիա Գրիգորիուն կեղծել էր պատմությունը և հայտարարել, թե Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը և ադրբեջանցիների ցեղասպանությունն իրականացրել։

Ադրբեջանն իր ֆինանսական ներգործությամբ կարողացել է ազդել անգամ իրավական դաշտի մարդկանց վրա,–ընդգծել է Կ. Մանոյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը