Այսօր առավոտյան ժամը 10-ին մոտ Բուլղարիայում՝ Սև ծովի՝ Վառնային հարող ափին, մահացել է Վառնայի և Վելիկոպրեսլավի մետրոպոլիտ Կիրիլը: Նրա մահվան մասին լուրը հաստատել են Վառնայի սուրբ Մարինեի հիվանդանոցից: Ըստ ամենայնի՝ նա մահացել է ողբերգական պատահարի հետևանքով, և այժմ Բուլղարիայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: Բուլղարացի լրագրողները հայտնում են, որ դեռ նախօրեին մետրոպոլիտն իրեն շատ լավ է զգացել և ընկերներին է զանգահարել մոտակա օրերին հանդիպելու նպատակով:
Առավոտյան մետրոպոլիտը որոշել է գնալ Թրակիայի լողափ՝ ոստրե որսալու, և այդ ժամանակ էլ տեղի է ունեցել այդ ողբերգությունը: Կիրիլը մերտոպոլիտի աստիճանին կարգվել էր 1989թ., իսկ 2012թ նոյեմբերի 10-ին, Բուլղարիայի պատրիարք Մաքսիմի մահից հետո, պատրիարքական գահի տեղապահն է:
Բուլղարիայում մահացել է պատրիարքի տեղապահը