Լոս-Անջելեսի դատախազությունը մտադիր է հուլիսի 22-ին պաշտոնական մեղադրանք ներկայացնել հայտնի ամերիկյան ռեպեր 50 Cent-ին։ Նրան մեղադրում են իր նախկին ընկերուհու դեմ բռնություն կիրառելու և սեփականությանը վնաս հասցնելու համար: Թեև կնոջ անունը հայտնի չէ, սակայն արևմտյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ զույգը արդեն մոտ 3 տարի միասին է, նույնիսկ զավակ ունեն: Մի քանի շաբաթ առաջ վեճուկռիվ է եղել, որի ժամանակ 50 Cent-ը ոտքով հարվածներ է հասցրել իր ընկերուհուն և ջարդել կահույքը: Ըստ ոստիկանության տվյալների` ռեպերի հասցրած վնասը մոտ 7 հազ. դոլար է կազմում, և եթե երաժշտի մեղքը ապացուցվի, ապա նրան սպառնում է 5 տարի ազատազրկում և 46 հազ. դոլարի տուգանք:
50 Cent-ին 5 տարի ազատազրկում է սպառնում