Լրահոս

09.07.2013 16:25


Հռոմի պապը դատապարտել է թանկարժեք մեքենաներով շրջող հոգևորականներին

Հռոմի պապը դատապարտել է թանկարժեք մեքենաներով շրջող հոգևորականներին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը դատապարտել է թանկարժեք մեքենաներով շրջել ձգտող կաթոլիկ հոգևորականներին՝ դա կապելով բավարար չափով սրտացավ չլինելու հետ։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ նա հոգևոր ծառայողներին կոչ է արել ավելի խոնարհ լինել և մտորել, թե քանի՞ երեխա է ամբողջ աշխարհում մահանում սովից։

Նա նաև նշել է, որ սմարթֆոնների և արդիականայլ աքսեսուարների առկայությունը ճանապարհ չէ դեպի երջանկություն։

–Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ՝ ինչպես են հոգևորականները շրջում վերջին մոդելի մեքենաներով։ Պետք չէ այդպես անել։ Մեքենան ի բարօրություն մյուսնելի է՛լ ավելի շատ գործ անելու համար է պետք։ Բայց մեքենայի ընտրության հարցում պետք է ավելի զուսպ լինել,–ասել է Ֆրանցիսկոս Առաջինը։

Անձամբ Հռոմի պապը շրջում է համեստ «Ford Focus»–ով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը