Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը դուրս է գրվել հիվանդանոցից
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ նախկին մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը դուրս է գրվել Էրեբունի բժշկական կենտրոնից: Այդ փաստը «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հաստատել է Էրեբունի բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը: Գործակալությունը նշում է, որ Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վիրավորում էր ստացել որովայնի շրջանում: Վերջինս տեղափոխվել էր Գորիսի հիվանդանոց, որտեղ և վիրահատվել էր, իսկ հետո էլ նախկին մարզպետի թիկնապահը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն: Քրեական գործի շրջանակներում եւս Նիկոլայ Աբրահամյանը հարցաքննվել է որպես վկա: Կարգավիճակի հնարավոր փոփոխության վերաբերյալ գործակալության հարցադրումներին քննչական ծառայությունից հրաժարվել են պատասխանել՝ արձանագրելով, որ նախաքննությունը շարունակվում է։
Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը դուրս է գրվել հիվանդանոցից
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ նախկին մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը դուրս է գրվել Էրեբունի բժշկական կենտրոնից:
Այդ փաստը «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հաստատել է Էրեբունի բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:
Գործակալությունը նշում է, որ Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վիրավորում էր ստացել որովայնի շրջանում: Վերջինս տեղափոխվել էր Գորիսի հիվանդանոց, որտեղ և վիրահատվել էր, իսկ հետո էլ նախկին մարզպետի թիկնապահը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն: Քրեական գործի շրջանակներում եւս Նիկոլայ Աբրահամյանը հարցաքննվել է որպես վկա: Կարգավիճակի հնարավոր փոփոխության վերաբերյալ գործակալության հարցադրումներին քննչական ծառայությունից հրաժարվել են պատասխանել՝ արձանագրելով, որ նախաքննությունը շարունակվում է։