Վրաստանի «Միացյալ ազգային շարժումը» դադարեցնում է խորհրդարանի աշխատանքների բոյկոտը
Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Բաքրաձեն հայտարարել է, որ մեկշաբաթյա բոյկոտից հետո խմբակցությունը որոշել է այն դադարեցնել: Հիշեցնենք, որ պատճառը Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցների ձերբակալությունն էր:
Բաքրաձեն նշել է. «Բոյկոտի միջոցով մենք ցանկանում էինք մեծ ուշարդրություն հրավիրել և այդպես էլ արեցինք։ Այս փուլում որոշակի խնդիրներ կան. հարկավոր է նոր օրինագծերի վրա աշխատել, և շատ կարևոր է, որ ընդդիմությունը ներկայացված լինի խորհրդարանում»: Ընթացիկ շաբաթում Վրաստանի խորհրդարանը արտահերթ նիստեր կգումարի՝ քննարկելու այն հարցերը, որոնք հերթական նիստերի ընթացքում չէին հասցրել: Նախատեսված օրակարգի համաձայն՝ այդ հարցերի թվում են փոփոխությունները գրավյալ տարածքների մասին և կրթության մասին օրենքներում, որոնց «Միացյալ ազգային շարժումը» խիստ դեմ է: