Լրահոս

14.07.2009 10:53


Արմեն Մարտիրոսյան. «Գործընթացը սխալ է ուղղությամբ է ընթացել ի սկզբանե»

-Առաջին հերթին՝ Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և օժանդակի, որպեսզի մնացած գործընկեր պետությունները ևս ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Երկրորդը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները պետք է անպայման մասնակցեն բանակցություններին, և ՀՀ իշխանությունները պետք է ընդամենը երաշխավոր և միջնորդ լինեն, որ պահպանվի Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը,- ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումը ներկայացնելով «7օր»-ին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

Նրա կարծիքով, բանակցային գործընթացը սխալ է ուղղությամբ է ընթացել ի սկզբանե՝ սկսած 1998թ.-ից, երբ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները սկսեցին չմասնակցել բանակցություններին։ Մադրիդյան սկզբունքների մասին խոսելիս նա ասել է, որ, դրանց արդյունքները տեսնում ենք այսօր ի դեմս Ադրբեջանի նախագահի հայտարարության, որը չհերքվեց հայկական կողմի որևէ պաշտոնատար անձի կողմից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը