Լրահոս

14.07.2009 10:54


«Ժառանգություն»–ը համագործակցության եզրեր ի հայտ բերելու հույս ունի

-Ես կողմնակից եմ բոլոր օրինական ճանապարհներին, այդ թվում նաև ապստամբությանը, որը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում նշված է որպես օրինական ուղի քաղաքացիների իրենց իրավունքը վերանվաճելու առումով։ Եթե իշխանությունները բոլոր օրինական միջոցները չեն գործադրում, որ քաղաքացիների իրավունքները պաշտպանվեն, ապա ապստամբությունը ևս օրինական միջոց է համարվում,- «հեղափոխակա՞ն, թե՞ սահմանադրական պայքարի կողմնակից եք» «7օր»- հարցին պատասխանել է   «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

Այնուամենայնիվ, նրա կարծիքով, արդյունքի կարող է բերել միայն հավաքական պայքարը, և «որևէ ուժ առանձին վերցրած չի կարող այսօր Հայաստանում արդարություն հաստատել և քաղաքական կյանքի լիարժեք գործունեություն ունենալ»։

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի հետ համագործակցությանը, ապա Ա. Մարտիրոսյանն ասել է, որ իրենք կողջունենք ՀՅԴ պլատֆորմի ներկայացումը որից  հետո հույս ունի, որ «և՛ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, և՛ Դաշնակցության ներկայացուցիչները կնստեն սեղանի շուրջ և կփորձեն համադրել, աշխատանք իրականացնել, որպեսզի համագործակցության եզրեր ի հայտ բերեն և այդ եզրերով առաջ շարժվեն»։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը