Լրահոս

10.07.2013 09:35


Սուրեն Խաչատրյանը հերքում է իր որդու արյան մեջ թմրանյութ հայտնաբերվելու մասին տեղեկությունը

Սուրեն Խաչատրյանը հերքում է իր որդու արյան մեջ թմրանյութ  հայտնաբերվելու մասին տեղեկությունը

«Ժողովուրդ»-ը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից փորձել է ճշտել, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությունը, որ իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել:

«Իմ իրավաբանը զբաղվում է դրանով, ու ես դատի եմ տալու նման տեղեկություններ տարածելու համար: Արդեն զարմանալի չէ, մարդիկ նստում, հորինում ու գրում են նման տեղեկությունները»,-ասել է Խաչատրյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը