Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օրերս հաղորդում էր ստացվել Թևոսյան փողոցի թիվ 1 հասցեում կայանված, տաքսի ծառայություններից մեկին պատկանող մի շարք ավտոմեքենաներից 1970թ. ծնված Սերգեյ Մ.-ի, նույն թվականին ծնված Վահան Ա.-ի և 1987թ. ծնված Գոռ Հ.-ի կողմից գազի 4 բալոններ և տարբեր ավտոպահեստամասեր գողանալու և հիմնարկությանը 5.000.000 դրամի նյութական վնաս պատճառելու մասին:
Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նաև 1958թ. ծնված Հրաչ Ա.-ին: Պարզվել է, որ նա նշված տաքսի ծառայությունում աշխատելով որպես պահակ և նախնական համաձայնության գալով հիշատակված անձանց հետ՝ աջակցել և մասնակցել է նշված գողություններին: Սերգեյ Մ.-ն, Վահան Ա.-ն, Գոռ Հ.-ն և Հրաչ Ա.-ն ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է:
Պահակ, բայց՝ գողությունների աջակից և մասնակից
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օրերս հաղորդում էր ստացվել Թևոսյան փողոցի թիվ 1 հասցեում կայանված, տաքսի ծառայություններից մեկին պատկանող մի շարք ավտոմեքենաներից 1970թ. ծնված Սերգեյ Մ.-ի, նույն թվականին ծնված Վահան Ա.-ի և 1987թ. ծնված Գոռ Հ.-ի կողմից գազի 4 բալոններ և տարբեր ավտոպահեստամասեր գողանալու և հիմնարկությանը 5.000.000 դրամի նյութական վնաս պատճառելու մասին:
Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նաև 1958թ. ծնված Հրաչ Ա.-ին:
Պարզվել է, որ նա նշված տաքսի ծառայությունում աշխատելով որպես պահակ և նախնական համաձայնության գալով հիշատակված անձանց հետ՝ աջակցել և մասնակցել է նշված գողություններին:
Սերգեյ Մ.-ն, Վահան Ա.-ն, Գոռ Հ.-ն և Հրաչ Ա.-ն ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է: