Լրահոս

14.07.2009 11:16


Սոս Գիմիշյան. «Այնպիսի փաստաթուղթ, որը կբխի եռանախագահների հայտարարությունից, Մոսկվայում չի կնքվի»

«7օր»-ի հետ զրույցում խոսելով «Մեծ ությակի» գագաթնաժողովում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մասին՝ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսկացության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանն ասել է, որ իրենք միշտ կողմ են եղել, որ Ղարաբաղը դառնա բանակցային կողմ։

 

Կանխատեսումներ անելով ապագայի համար՝ նա ասել է, որ եռանախագահների հայտարարությունից բխող փաստաթուղթ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև հուլիսի 17-ին Մոսկվայում չի կնքվի։

- Ես համոզված եմ, որ ոչ ոք չի կարող նման փաստաթուղթ ստորագրել։ Նույնիսկ Սերժ Սարգսյանը չի ստորագրի։ Նա չի համարձակվի ստորագրել նման փաստաթուղթ, որովհետև չունի ժողովրդի աջակցությունը,-հավելել է Սոս Գիմիշյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը