Տնտեսական

10.07.2013 12:36


200–ից ավելի գյուղացիներ փակել են Երևան–Վանաձոր ավտոճանապարհը

200–ից ավելի գյուղացիներ փակել են Երևան–Վանաձոր ավտոճանապարհը

Ինչպես տեղեկանում ենք «shamshyan.com»–ից, այսօր առավոտյան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Ակնա գյուղի տարածքում 2 հարյուրից ավելի գյուղացիներ, ովքեր հիմնականում Շենավան, Հարթավան, Արագած, Վարդենուտ, Արայի, Ծաղկաշեն, Քուչակ գյուղերի բնակիչներ են, ճանապարհը փակել են և չեն թողնում, որպեսզի ավտոմեքենաները շարժվեն:

Ինչպես իրադարձության վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը նրանում է, որ «Հայփոստ»-ը գյուղացիների թոշակների բաժանումն ուշացնում է, իսկ եթե թոշակ է բերում գյուղ, ապա 30 րոպեն լրանալուց հետո հեռանում է գյուղից՝ պատճառաբանելով, թե «դուք եք ուշանում թոշակները ստանալուց»:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Այս խորագրի վերջին նյութերը