Սիրիայի ապստամբների տրամադրության տակ եղած զինանոցը կբավարարեր այդ երկիրն ամբողջությամբ ոչնչացնելու համար
Սիրիայի օդուժը, լիբանանյան «Հզբոլահ» ռազմական խմբավորման մարտիկների հետ համատեղ, տանկերով և զրահատեխնիկայով նոր հարձակում է ձեռնարկել ապստամբների կողմից վերահսկվող Հոմս քաղաքի ուղղությամբ: Ականատեսների խոսքով՝ սա քաղաքացիական պատերազմի ամենադաժան մարտերից է: Ականատեսները պնդում են, որ քաղաքը համարյա ավերակների է վերածվել:
Միաժամանակ, ապստամբների կողմից վերահսկվող ծովամերձ Բանաիս քաղաքում կառավարական ուժերը հայտնաբերել են մի այնպիսի զինապահեստ, որում գտնվել է քիմիական վտանգավոր նյութերով լի 281 տակառ, որոնցից 79–ը՝ պոլիէթիլենգլիկոլ, 68–ը՝ դիեթանոլամին, 67–ը՝ մոնոէթիլենգլիկոլ, 42–ը՝ տրիէթնոլամին, 25 տակառ մոնոէթանոլ: Մասնագետները պնդում են որ դրանով հնարավոր էր ոչնչացնել ամբողջական մի քաղաք, եթե ոչ ամբողջ երկիրը:
Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով ներկայացուցիչ Անժելա Քեինին և Սիրիայում քիմիական հարձակումները հետաքննող պրոֆեսոր Օքե Սելստրեմին հրավիրել են այցելել Սիրիա՝ որպես կառավարության բաց լինելու և ՄԱԿ–ի հետ քիմիական հարձակումների վերաբերյալ ճշմարտությունը պարզելու կառավարության կամքի արտահայտություն: