Հուլիսի 5-ին Իրանի Մազանդարան նահանգի Սուխրուտ քաղաքում տեղի ունեցավ “Jeep Trophy” տիպի միջազգային բաց մրցարշավ: Մրցարշավին մասնակցում էին մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից և Իրանից: Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան և «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիան համատեղ ներկայացնում էին երեք մասնակից Հայաստանից: Մասնակիցներին աջակցում էր «Նակօյլ» ընկերությունը իր MOTUL ապրանքանիշով և «Ֆլեշ-Թեգետա Մոտորս» ընկերությունը: Հայաստանից մասնակցում էին Արտաշես Ստեփանյանն ու Հովհաննես Հակոբյանը Jeep Wrangler մեքենայով, Ռուբեն Սահակյանը նույնպես Jeep Wrangler մակնիշի մեքենայով և Անդրանիկ Հարությունյանը Mitsubishi Pajero Evo մեքենայով: Մրցույթն անցնում էր երեք դասով՝ 4 մխոցային շարժիչներ, 6 մխոցային շարժիչներ և բացարձակ դաս:
Բացարձակ դասի հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Արտաշես Ստեփանյանն իր Jeep Wrangler մեքենայով:
Հայաստանի մարզիկը հաղթեց Իրանում