Փրկարար ծառայության աշխատակիցը մեղադրվում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի ՀՓՎ թիվ 10 ջոկատի վարորդ Ս. Օհանյանի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս. Օհանյանը, ոչ սթափ վիճակում վարելով իրեն ամրակցված ՀՀ ԱԻՆ ծառայողական ավտոմեքենան, խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի, 24-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի և ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ, 66-րդ և 67-րդ կետերի պահանջները:
Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի՝ 2013թ. մայիսի 14-ին Երևանի Նուբարաշենի խճուղում ավտոմեքենան վարել է այնպիսի արագությամբ, որ շրջադարձ կատարելիս չի կարողացել ապահովել ավտոմեքենայի լիարժեք կառավարումը` ստեղծելով վթարային իրադրություն: Արդյունքում` ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել Ռ. Աբրահամյանի վարած «Ֆիատ» և Մ. Մանուկյանի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաներին: Վթարի հետևանքով «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ավագ տեսուչ –հերթապահ Ռ. Աբրահամյանը մահացել է: Իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ. Քիշմիրյանն ստացել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Փրկարար ծառայության աշխատակիցը մեղադրվում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի ՀՓՎ թիվ 10 ջոկատի վարորդ Ս. Օհանյանի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս. Օհանյանը, ոչ սթափ վիճակում վարելով իրեն ամրակցված ՀՀ ԱԻՆ ծառայողական ավտոմեքենան, խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի, 24-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի և ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ, 66-րդ և 67-րդ կետերի պահանջները:
Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի՝ 2013թ. մայիսի 14-ին Երևանի Նուբարաշենի խճուղում ավտոմեքենան վարել է այնպիսի արագությամբ, որ շրջադարձ կատարելիս չի կարողացել ապահովել ավտոմեքենայի լիարժեք կառավարումը` ստեղծելով վթարային իրադրություն: Արդյունքում` ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել Ռ. Աբրահամյանի վարած «Ֆիատ» և Մ. Մանուկյանի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետևանքով «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ավագ տեսուչ –հերթապահ Ռ. Աբրահամյանը մահացել է: Իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ. Քիշմիրյանն ստացել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: