Լրահոս

11.07.2013 01:59


Ընդգծվել է ընտրական օրեսնգրքի փոփոխությունների, Տ. Առաքելյանի ազատման հարցում ԵՄ դիրքորոշման անհրաժեշտությունը

Ընդգծվել է ընտրական օրեսնգրքի փոփոխությունների,  Տ. Առաքելյանի ազատման հարցում ԵՄ դիրքորոշման անհրաժեշտությունը

Եվրոպական Միության ընդլայնման և հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի` ընդդիմության ներկայացուցիչների հետ հուլիսի 10-ի հանդիպմանը Հայ ազգային կոնգրեսից մասնակցել են կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

Կողմերը քննարկել են աշնանը ԵՄ-ի հետ նախաստորագրվելիք Ասոցացման համաձայնագրի նշանակությունը Հայաստանի եվրաինտեգրման տեսակետից: ԵՄ Հանձնակատարը մասնավորապես կանգ է առել այն հնարավորությունների վրա, որոնք բացվելու են Հայաստանի առջեւ բարեփոխումների անցկացման համար:

Կոնգրեսի ներկայացուցիչները շեշտել են, որ ակնկալում են ժողովրդավարական երկրները միավորող ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների հարգման եւ հիմնարար ազատությունների ամրապնդման հարցերում: Հատուկ ընդգծվել է ընտրական օրեսնգրքի փոփոխությունների, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատման հարցում ԵՄ դիրքորոշման անհրաժեշտությունը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել շփումները ընդդիմության եւ ԵՄ կառույցների ներկայացուցիչների միջեւ:

Հայ ազգային կոնգրես

Այս խորագրի վերջին նյութերը