Լրահոս

11.07.2013 09:17


ԱՄՆ նախագահը հրահանգել է վերանայել Եգիպտոսին տրվող օգնության ծրագիրը

ԱՄՆ նախագահը հրահանգել է վերանայել Եգիպտոսին տրվող օգնության ծրագիրը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կառավարության բոլոր ոլորտային գերատեսչություններին հրահանգել է վերանայել Եգիպտոսին տրվող օգնության ծրագիրը։

«Հաշվի առնելով Եգիպտոսիում տեղի ունեցող իրադարձությունները՝ ԱՄՆ նախագահը նախարարություններին և համապատասխան գերատեսչություններին ցուցում է տվել վերանայել Եգիպտոսին հատկացվելիք օգնության ծրագիրը»,–ասված է Պենտագոնի տարածած հայտարարության մեջ։ Միաժամանակ, Սենատի իրավաբանական հանձնաժողովի ներկայացուցիչ Պատրիկ Լիխին հայտարարել է, որ ԱՄՆ–ն պետք է դադարեցնի արաբական հանրապետությանը հատկացվող տարեկան 1,5 մլրդ դոլարի օգնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը