Լրահոս

11.07.2013 10:30


ԱՄՆ-ը Մուրսիին չի ճանաչում որպես Եգիպտոսի նախագահ

ԱՄՆ-ը Մուրսիին չի ճանաչում որպես Եգիպտոսի նախագահ

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Միացյալ Նահանգները կայացած փաստ է ընդունում Եգիպտոսի զինվորականների կողմից Մուհամեդ Մուրսիի նախագահի պաշտոնից հեռացումը։


Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի՝ դիվանագետը նշել է, որ Եգիպտոսի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը։ «Այժմ Եգիպտոսում գործում է անցումային կառավարությունը, և Մուրսին այլևս չի կատարում իր պարտականություները։ ԱՄՆ-ը հակամարտության կողմերից ոչ մեկին չի սատարում և աշխատում է որպեսզի Եգիպտոսում լինեն ժողովրդավարական, անցնցում փոփոխություններ»,–ասել է Փսակին։

Այս խորագրի վերջին նյութերը