Այսպես. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ղեկավարությանն էլ մեդալ-կոչում շնորհեցին: Մեկին՝ ժողարտիստի կոչում շնորհվեց, մյուսին՝ Մշակույթի վաստակավոր գործչի, երրորդին՝ պարգեւատրեցին «Մովսես Խորենացի» մեդալով:
Հավանաբար այն բանի համար, որ «Ոսկե ծիրանը» արդեն տասը տարի Հայաստանում ակտիվորեն քարոզում-հանրահռչակում է ադրբեջանական եւ թուրքական կինոն: Բայց սա «հեչ»։ Այսինքն՝ այս պահին այդ կինոփառատոնի ղեկավարության թուրքասիրության մասին չէ խոսքը: Հիմա առավել կարեւոր է պարզել, թե կոնկրետ 2013-ին պետական բյուջեից որքան գումար է տրամադրվել մեդալների ու դրանց տուփերի գնման համար: Ըստ 2013թ-ի պետբյուջեի, Պաշտպանության նախարարությունը այս տարի գնելու է ավելի քան 260 հազար մեդալ՝ ավելի քան 115 միլիոն դրամ ընդհանուր արժեքով /115,594,200դր./, Կրթության եւ գիտության նախարարությունը նախատեսում է գնել 110 հուշամեդալ՝ ավելի քան 5 միլիոն դրամ արժողությամբ /5,280,000դր./, մեդալների վրա ամենաշատը նախատեսել է ծախսել ՀՀ Նախագահի աշխատակազմը՝ 60 միլիոն դրամ /60,000,000դր./, իսկ ամենաքիչը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը /1,189,500դր./ եւ այլն: Ընդհանուր առմամբ, պետական մարմիններն ու գերատեսչությունները այս տարի նախատեսել են ձեռք բերել ավելի քան կես միլիոն /535, 023/ մեդալ, հուշամեդալ եւ կրծքանշան եւ դրանց վրա ծախսել ավելի քան 200 միլիոն դրամ /206,258,200դր./: Դրանց տուփերի եւ վկայականների վրա էլ ծախսելու են մոտ 15 միլիոն դրամ /14,639.000դր./: Ինչեւէ, 2013-ին այս ամենի վրա նախատեսվում է ծախսել 221 միլիոն դրամ: Ի դեպ, նկատենք, որ կառավարությունը մեկ ամիս առաջ հայտարարեց, որ կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու գումար չունի եւ այդ նպատակով ստեղծվեց ինչ-որ հիմնադրամ, որտեղ մինչ օրս հավաքվել է մոտավորապես այնքան գումար, որքան պետբյուջեով տրամադրվել է կես միլիոն մեդալ ձեռք բերելու համար: Նկատենք նաեւ, որ անցած հինգ տարիների ընթացքում կառավարությանը միայն վերջերս «հաջողվեց» 10 հազար դրամով բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ այն հասցնելով 45 հազար դրամի /իշխանավորներն իրենց պալատների համար, հավանաբար, ամսական այդքան գումար են ծախսում միայն զոււգարանի թուղթ գնելու համար/: Նորից հիշենք մեծ երգիծաբանին. «Մեր կառավարությունը կրկեսային մոտեցում ունի դեպի իր հպատակները: Ինչպես կրկեսում անասուն վարժեցնողները իրենց գրպանում պահում են ուտելիք՝ ամեն վարժությունից հետո նրանց բերանը կոխելու համար, այնպես էլ մեր կառավարությունը իր գրպանում լցրել է շքանշան, պատվոգիր, Հերոսի կոչում, Ոսկե աստղ և այլ պատվո նշաններ, որոնք մեկ առ մեկ թվելն անհնար է, այնքան, որ շատ են, և իր ժողովրդին խաղացնում է, ամեն խաղից հետո մի շքանշան կախելով կրծքին»,-ժամանակին նկատել է Լեռ Կամսարը:
Հետաքրքիր կլիներ իմանալ, թե բրեժնևյան ժամանակաշրջանի համեմատ այժմ Հայաստանում մեդալների վրա ավելի շա՞տ են փող ծախսում, թե՞ ոչ։
Մեդա՛լ կերեք, մեդա՛լ
Այսպես. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ղեկավարությանն էլ մեդալ-կոչում շնորհեցին: Մեկին՝ ժողարտիստի կոչում շնորհվեց, մյուսին՝ Մշակույթի վաստակավոր գործչի, երրորդին՝ պարգեւատրեցին «Մովսես Խորենացի» մեդալով:
Հավանաբար այն բանի համար, որ «Ոսկե ծիրանը» արդեն տասը տարի Հայաստանում ակտիվորեն քարոզում-հանրահռչակում է ադրբեջանական եւ թուրքական կինոն:
Բայց սա «հեչ»։ Այսինքն՝ այս պահին այդ կինոփառատոնի ղեկավարության թուրքասիրության մասին չէ խոսքը: Հիմա առավել կարեւոր է պարզել, թե կոնկրետ 2013-ին պետական բյուջեից որքան գումար է տրամադրվել մեդալների ու դրանց տուփերի գնման համար:
Ըստ 2013թ-ի պետբյուջեի, Պաշտպանության նախարարությունը այս տարի գնելու է ավելի քան 260 հազար մեդալ՝ ավելի քան 115 միլիոն դրամ ընդհանուր արժեքով /115,594,200դր./, Կրթության եւ գիտության նախարարությունը նախատեսում է գնել 110 հուշամեդալ՝ ավելի քան 5 միլիոն դրամ արժողությամբ /5,280,000դր./, մեդալների վրա ամենաշատը նախատեսել է ծախսել ՀՀ Նախագահի աշխատակազմը՝ 60 միլիոն դրամ /60,000,000դր./, իսկ ամենաքիչը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը /1,189,500դր./ եւ այլն:
Ընդհանուր առմամբ, պետական մարմիններն ու գերատեսչությունները այս տարի նախատեսել են ձեռք բերել ավելի քան կես միլիոն /535, 023/ մեդալ, հուշամեդալ եւ կրծքանշան եւ դրանց վրա ծախսել ավելի քան 200 միլիոն դրամ /206,258,200դր./: Դրանց տուփերի եւ վկայականների վրա էլ ծախսելու են մոտ 15 միլիոն դրամ /14,639.000դր./:
Ինչեւէ, 2013-ին այս ամենի վրա նախատեսվում է ծախսել 221 միլիոն դրամ:
Ի դեպ, նկատենք, որ կառավարությունը մեկ ամիս առաջ հայտարարեց, որ կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու գումար չունի եւ այդ նպատակով ստեղծվեց ինչ-որ հիմնադրամ, որտեղ մինչ օրս հավաքվել է մոտավորապես այնքան գումար, որքան պետբյուջեով տրամադրվել է կես միլիոն մեդալ ձեռք բերելու համար:
Նկատենք նաեւ, որ անցած հինգ տարիների ընթացքում կառավարությանը միայն վերջերս «հաջողվեց» 10 հազար դրամով բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ այն հասցնելով 45 հազար դրամի /իշխանավորներն իրենց պալատների համար, հավանաբար, ամսական այդքան գումար են ծախսում միայն զոււգարանի թուղթ գնելու համար/:
Նորից հիշենք մեծ երգիծաբանին. «Մեր կառավարությունը կրկեսային մոտեցում ունի դեպի իր հպատակները: Ինչպես կրկեսում անասուն վարժեցնողները իրենց գրպանում պահում են ուտելիք՝ ամեն վարժությունից հետո նրանց բերանը կոխելու համար, այնպես էլ մեր կառավարությունը իր գրպանում լցրել է շքանշան, պատվոգիր, Հերոսի կոչում, Ոսկե աստղ և այլ պատվո նշաններ, որոնք մեկ առ մեկ թվելն անհնար է, այնքան, որ շատ են, և իր ժողովրդին խաղացնում է, ամեն խաղից հետո մի շքանշան կախելով կրծքին»,-ժամանակին նկատել է Լեռ Կամսարը:
Հետաքրքիր կլիներ իմանալ, թե բրեժնևյան ժամանակաշրջանի համեմատ այժմ Հայաստանում մեդալների վրա ավելի շա՞տ են փող ծախսում, թե՞ ոչ։
Կիմա Եղիազարյան