Լրահոս

11.07.2013 15:40


Նախախորհրդարանը հուլիսի 12-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք

Նախախորհրդարանը հուլիսի 12-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք

Նախախորհրդարանը հուլիսի 12-ի ժամը 19:30-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք

Հանրահավաքին ելույթ կունենան Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը, Հարություն Մեսրոբյանը, Հրանուշ Խառատյանը, Սյուզան Սիմոնյանը, Տիգրան Խզմալյանը, Վարդան Հակոբյանը, Եղիա Ներսեսյանը և Նախախորհրդարանի մյուս անդամները, նաև այլ մտավորականներ ու գործիչներ, որոնք ներկայացնելու են.

1. Հայաստանում ձևավորված ապազգային-նորգաղութային կառավարման համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից ազգային-ազատագրական պայքարի միջոցով նրանից ազատվելու կենսական անհրաժեշտությունը,

2. Նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորմամբ և լեգիտիմացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը,

3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագիրը,

4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:

Սփյուռքի մեր հայրենակիցները հանրահավաքին կարող են հետևել առցանց(online), հասցեն՝ http://www.ustream.tv/channel/nakhakhorhrdaran

Նախախորհրդարանի կայքը՝ http://preparliament.org/

Այս խորագրի վերջին նյութերը