Լրահոս

14.07.2009 14:44


Գագիկ Ջհանգիրյան. «Երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել ԵԿՄ–ի հետ»

Գագիկ Ջհանգիրյան. «Երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել ԵԿՄ–ի հետ»

-Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել ԵԿՄ-ի հետ։ Ինձ համարում եմ  ԵԿՄ-ի շարքային անդամ և առայժմ որևէ լուրջ խնդիր չեմ տեսնում, որ դուրս գամ ԵԿՄ-ի շարքերից,- ՀԱԿ գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Գագիկ Ջհանգիրյանը։

-Եթե ակտիվ պաշտոնավարեի ևս 10-20 տարի՝ որպես դատախազ, կարդայի 50 կամ 100 մասնագիտական գիրք, երբեք այնքան տեղեկացված չէի լինի ներսի հարաբերությունների, խնդիրների մասին, ինչպես այժմ,- լրագրողների հարցին պատասխանել է նախկին զինդատախազը՝ նկատի ունենալով քրեակատարողական հիմնարկների խնդիրները։ Նա ասել է նաև, որ եթե իր պաշտոնավարման տարիներին թեկուզ մեկ դեպք լիներ, որ ինքը անմեղ մարդու դատապարտած լիներ կամ հանցագործություն կատարած լիներ, ապա. «Կարծում եմ, վստահ եք, որ 1 տարի 4 ամիսը բավական ժամանակ էր, որպեսզի Ջհանգիրյանի գործունեությունը խոշորացույցով ուսումնասիրող «օպերատիվ» նախաքննական մարմինները դրանք հայտնաբերեին։ Եվ ստիպված չէին լինի շինծու մեղադրանքներով Ջհանգիրյանին քրեական հետախուզման ենթարկել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը