Լրահոս

14.07.2009 14:52


Երվանդ Բոզոյան. «Այն մարդիկ, ովքեր խոսում են շուտափույթ խաղաղության մասին, անուղղակիորեն կարող են դրդել շուտափույթ պատերազմի»

Երվանդ Բոզոյան. «Այն մարդիկ, ովքեր խոսում են շուտափույթ խաղաղության մասին, անուղղակիորեն կարող են դրդել շուտափույթ պատերազմի»

Խոսելով հուլիսի 17-ին կայանալիք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին՝ քաղաքագետ Սուրեն Զոլյանը «Հայելի» ակումբում ասել է, որ կողմերը շատ հեռու են ԼՂ-ի խնդրի լուծումից, և վերնոշյալ հանդիպումը լինելու է հերթականներից մեկը։

Ինչ վերաբերվում է սեղանին դրված սկսզբունքներին, ապա Ս. Զոլյանի խոսքերով՝ դրանք նույնն են, ինչ 1992թ.։ Պարզապես, պետք է այդ սկզբունքների կիրառման հերթականությունը որոշվի, և այսօր դա դառնա բանակցության թեմա։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքերով էլ՝ ժամանակն ու ԼՂ-ի այսօրվա «ստատուս-քվոն» աշխատում են Հայաստանի օգտին, իսկ շուտափույթ լուծումն անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի.

-Այն մարդիկ, ովքեր խոսում են շուտափույթ խաղաղության մասին, անուղղակիորեն կարող են դրդել շուտափույթ պատերազմի,- ասել է Ե. Բոզոյանը՝ հավելելով, որ նախևառաջ պետք է լուծվի ԼՂ-ի կարգավիճակի հարցը, իսկ այսօր տարածքների զիջումը կփոխի հավասարակշռությունը, և պատերազմի պատճառ կդառնա.

-Այսօր պատերազմ չկա ոչ թե այն պատճառով, որ մենք կամ ադրբեջանցիները քաղաքական կամք ունենք պատերազմ չհայտարարելու, այլ ուղղակի կա հավասարակշռություն։ Եթե այդ հավասարակշռությունը խախտվում է ինչ-որ մեկի օգտին, ապա անխուսափելիորեն առաջանում է պատերազմը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը