Լրահոս

14.07.2009 15:05


Էդուարդ Շարմազանով. «Նախագահը հրաժարական չի տա»

Էդուարդ Շարմազանով. «Նախագահը հրաժարական չի տա»

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Մեծ ությակի» գագաթնաժողովի ժամանակ եռանախագահների հայտարարությունը շահեկան է, բայց  դեռ առաջ գնալու տեղ կա։ Այն հարցին, թե հնարավո՞ր է՝ լինի իրավիճակ, երբ 1998թ. նախադեպով՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը Հայաստանում հանգեցնի նախագահի հրաժարականին, նա պատասխանել է, թե այդպիսի բան հնարավոր չի։

-Առաջինը՝ մեկ պատճառով. որ ի տարբերություն շատ մարդկանց՝  Սերժ Սարգսյանն այն քաղաքական գործիչն է, որի համար պատասխանատվությունը քաղաքական կատեգորիա է: Եվ նա ավարտին կհասցնի իր թիմի հետ սկսած գործը, այն խոստումները, որոնք տվել է իր ժողովրդին Եվ երկրորդը՝ դրա համար պետք է լինեն պատճառներ, իսկ դրա համար ոչ մի պատճառ չկա: Ընդհակառակը՝ նախագահ Սարգսյանի վարկանիշը գնալով աճում է,- ասել է  Էդուարդ Շարմազանովը:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը