Հարցազրույց

21.01.2011 14:22


Տիգրան Կարապետյան.

Տիգրան Կարապետյան.

Հարցազրույց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հետ

-Հունվարի 19-ին Ձեր կազմակերպած հանրահավաքի ժամանակ Դուք իշխանություններին վերջնաժամկետ տվեցիք՝ փետրվարի 28-ը։ Այդ ամսաթվի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված։

-Մենք ուզում էինք մարտի 1-ին նշանակել վերջնաժամկետը, սակայն մարտի 1-ը մարդկանց հոգեհանգիստն է ու հիշատակի օր է։ Դա է պատճառը, որ մենք ընտրեցինք փետրվարի 28-ը։ Իսկ մարտի 1-ին մենք անելու ենք մոմավառություն։ Եթե մինչև փետրվարի 28-ը իշխանությունները քայլեր չանեն այն ուղղությամբ, ինչը որ մենք մատնանշել ենք, մենք ամսի 28-ին ակցիաներ ենք նշանակել ու իրականացնելու ենք։ Ես նախօրոք ոչինչ չեմ ուզում ասել, կտեսնեք։ Ընդհանարպես, ակցիաների մասին նախապես չեն ասում։

-Վերջին հանրավաքի ժամանակ Դուք հայտարարեցիք, որ եթե մինչև փետրվարի 28-ը քայլեր չձեռնարկվեն, պահանջելու եք արտահերթ ընտրություններ։ Ո՞ր ընտրությունների մասին է խոսքը։

-Սկզբում նախագահական, հետո՝ խորհրդարանական։

-Կարելի՞ է ենթադրել, որ արտահերթ նախագահական ընտրություններ պահանջելով՝ Դուք պահաջում եք Սերժ Սարգսյանի հրաժարականը։ 

-Ես հիմա ոչ մի բան չեմ ասի։ Ես ամեն ինչ կասեմ ամսի 28-ին, և Դուք էլ ներկա կլինեք։ Այժմ միայն ձեզ կարող եմ վճռականապես ասել, որ մենք պահանջելու ենք արտահերթ ընտրություններ՝ սկզբում նախագահական, հետո խորհրդարանական։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը