Լրահոս

13.07.2013 12:06


Գործարար Փայլակ Հայրապետյանին կրկին հրավիրել են հարցաքննության

Գործարար Փայլակ Հայրապետյանին կրկին հրավիրել են հարցաքննության

Այս շաբաթ գործարար Փայլակ Հայրապետյանին կրկին հրավիրել են հարցաքննության։ Թե կոնկրետ ի՞նչ հարցեր են տրվել, գործարարը «7օր»–ի հետ զրույցում չի ցանկացել մանրամասնել՝ նախաքննության փուլում գտնվող գործի ընթացքին չվնասելու նպատակով։

Ներկայումս Փայլակ Հայրապետյանը ճանաչվել է տուժող՝ գործարար Աշոտ Սուքիասյանի կողմից իր վստահությունը չարաշահելու, խաբեությամբ 4 միլիարդ 25 միլիոն 675 հազար դրամ հափշտակելու և առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու գործի շրջանակներում։

Ի դեպ, այս գործը ավելի քան մեկ տարի գտնվում է ոստիկանությունում և, փաստորեն, Փայլակ Հայրապետյանը ընդամենը նոր է տուժող ճանաչվում։

Ոստիկանությունն էլ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ միայն նոր հայտարարեց հետախուզում:

Հիշեցնենք նաև, որ ըստ «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակումների՝ գործարար Փայլակ Հայրապետյանին ունեզրկելու գործում ներգրավված են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը