Լրահոս

24.11.2010 12:22


Բարաք Օբաման խոստացել է, որ ԱՄՆ–ը Հարավային Կորեայի կողքին է լինելու

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ)  ռմբակոծել էր հարավկորեական Ենփհենդո կղզին և Սեուլին սպառնացել վերսկսել կրակահերթը, եթե նա իրեն թույլ տա ռազմանավերով հատել սահմանը։

Ինչպես տեղեկացնում է «Associated press»-ը, դրանից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Միացյալ Նահանգները Հարավային Կորեայի հետ «ուս ուսի» տված կանգնած է, և որ Հարավային Կորեան ԱՄՆ-ի  դաշնակիցն է

-Մենք վերահաստատում ենք մեր պարտավորությունը՝ պաշտպանել Հարավային Կորեային՝ որպես դաշնակցի,-ընդգծել է նա։

«Agence France-Presse»-ի փոխանցմամբ, սակայն, Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է, որ դեռևս կարիք չկա խառնվելու  երկու Կորեաների հակամարտությանը։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեռ  անհրաժեշտություն չի տեսնում Հարավային Կորեայում արդեն տեղակայված իր ռազմական ուժերի վերադասավորման համար։

Պետնագոնի ներկայացուցիչ Դավել Լապանը հայտարարել է, թե փոխհրաձգության վայր հանդիսացած Ենփհենդո կղզում էլ ամերիկյան նոր զորքեր տեղակայելու անհրաժեշտություն դեռևս չկա։

«ABC» գործակալությունն էլ հայտնում է, որ նոյեմբերի 23-ի ուշ երեկոյան Սպիտակ Տունը հայտարարել է, թե նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը ԱՄՆ-ը և Հարավային Կորեան համատեղ ծովային զորավարժություններ են անցակցնելու, սակայն  նաև ընդգծել է, որ այդ պայմանավորվածությունը մինչև Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև տեղի ունեցած ռազմական միջադեպն է ձեռք բերվել։

Այս խորագրի վերջին նյութերը