«Ոչինչ չեմ ուզում ձեզնից,- ասում է նա իր նեղիչներին, - ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ եւ երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ Ազատությունը…»:
Այսպես է ավարտվում Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» ստեղծագործությունը:
Հատկապես հիմա, երբ նորից ես կարդում «Հայը», դժվարանում ես հավատալ, որ հայն իսկապես սիրում է ազատությունը:
Ազատություն սիրող հայը, օրինակ, ինչպե՞ս կարող է հանդուրժել, անվրդով ու հանգիստ լսել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այս հայտարարությունը. «Ուզումեմեւդուք, եւբոլորըհասկանան, որեսհրաժարվելեմիմպաշտոնից, բայցչեմհրաժարվելիմժողովրդինծառայելուց: Եսշարունակելուեմծառայելիմժողովրդինուկուսակցությանը՝շարունակելովապրելԳորիսում»:
Թե ինչպես էր Լիսկան «ծառայում» իր ժողովրդին, ավելի քան հայտնի է բոլորին: Հայտնի է նաեւ, թե ինչպես է նա ծառայում իր կուսակցությանը: Անշուշտ, իրական ծառայությունը վերջինն է, երբ նա իր առաջնորդի ու կուսակցության վերընտրության համար տոկոսներ «խփելու» հարցում ջանք ու եռանդ չի խնայել:
Ու հիմա, երբ Լիսկան պատրաստակամություն է հայտնում շարունակել «ծառայել» իր ժողովրդին, հայը, մասնավորապես՝ սյունեցիները, եթե իսկապես սիրում են ազատությունը, ապա պետք է անմիջապես հակադարձեին. «Ա՛յ, նեղիչ, ռադդ քաշիր, պետք չի մեզ քո ծառայությունը, հազիվ ենք ազատվել քո լծից»:
Բայց՝ ոչ, արձագանք չկա: Ուրեմն՝ ինչպե՞ս հավատալ, որ հայն ազատություն է սիրում:
Սա տեղական քյոխվեքին հանդուրժելու մասով, որոնց քոմակ կանգնած շարունակում է երկիրը ղեկավարել գլխավոր նեղիչը:
Ազատություն սիրող հայը մի՞թե կարող է ավելի քան հինգ տարի հանդուրժել Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին, որոնց «ծառայությունը» հայրենիքին, պետությանն ու ժողովրդին այլ կերպ, քան փորձանք ու դժբախտություն, հնարավոր չէ բնութագրել: Տնտեսության անկում, համատարած աղքատություն ու արտագաղթ, ամենաթողություն, անպատժելիություն, բարոյա-հոգեբանական նողկալի մթնոլորտ, ամայացած հոգեւոր դաշտ…
Սա ներքին կյանքում, իսկ արտաքին քաղաքական ճակատում՝ համատարած ձախողումներ:
Դե հիմա բացատրեք՝ էդ ո՞նց է հայն ազատություն սիրում, երբ իր այսօրվա նեղիչները շարունակում են հանգիստ կառավարել երկիրը, որը, ի դեպ, «ազատ անկման» ռեժիմով գլորվում է դեպի «ապահով Հայաստանի» անդունդը:
Լավ, սրանից ավելի այդ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ «ազատություն սիրող» հայն ապացուցի, որ ինքն իսկապես սիրում է ազատությունը: Մենք, հետևաբար, ինքներս մեզ ապացուցելու բան ունենք և պետք է հաղթահարենք այս մարտահրավերը։ Մենք պետք է գործով ապացուցենք, որ Դ. Դեմիրճյանը ճիշտ էր։
Պետք է ապացուցել, որ Դեմիրճյանը ճիշտ էր
«Ոչինչ չեմ ուզում ձեզնից,- ասում է նա իր նեղիչներին, - ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ եւ երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ Ազատությունը…»:
Այսպես է ավարտվում Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» ստեղծագործությունը:
Հատկապես հիմա, երբ նորից ես կարդում «Հայը», դժվարանում ես հավատալ, որ հայն իսկապես սիրում է ազատությունը:
Ազատություն սիրող հայը, օրինակ, ինչպե՞ս կարող է հանդուրժել, անվրդով ու հանգիստ լսել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այս հայտարարությունը. «Ուզում եմ եւ դուք, եւ բոլորը հասկանան, որ ես հրաժարվել եմ իմ պաշտոնից, բայց չեմ հրաժարվել իմ ժողովրդին ծառայելուց: Ես շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին ու կուսակցությանը՝ շարունակելով ապրել Գորիսում»:
Թե ինչպես էր Լիսկան «ծառայում» իր ժողովրդին, ավելի քան հայտնի է բոլորին: Հայտնի է նաեւ, թե ինչպես է նա ծառայում իր կուսակցությանը: Անշուշտ, իրական ծառայությունը վերջինն է, երբ նա իր առաջնորդի ու կուսակցության վերընտրության համար տոկոսներ «խփելու» հարցում ջանք ու եռանդ չի խնայել:
Ու հիմա, երբ Լիսկան պատրաստակամություն է հայտնում շարունակել «ծառայել» իր ժողովրդին, հայը, մասնավորապես՝ սյունեցիները, եթե իսկապես սիրում են ազատությունը, ապա պետք է անմիջապես հակադարձեին. «Ա՛յ, նեղիչ, ռադդ քաշիր, պետք չի մեզ քո ծառայությունը, հազիվ ենք ազատվել քո լծից»:
Բայց՝ ոչ, արձագանք չկա: Ուրեմն՝ ինչպե՞ս հավատալ, որ հայն ազատություն է սիրում:
Սա տեղական քյոխվեքին հանդուրժելու մասով, որոնց քոմակ կանգնած շարունակում է երկիրը ղեկավարել գլխավոր նեղիչը:
Ազատություն սիրող հայը մի՞թե կարող է ավելի քան հինգ տարի հանդուրժել Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին, որոնց «ծառայությունը» հայրենիքին, պետությանն ու ժողովրդին այլ կերպ, քան փորձանք ու դժբախտություն, հնարավոր չէ բնութագրել: Տնտեսության անկում, համատարած աղքատություն ու արտագաղթ, ամենաթողություն, անպատժելիություն, բարոյա-հոգեբանական նողկալի մթնոլորտ, ամայացած հոգեւոր դաշտ…
Սա ներքին կյանքում, իսկ արտաքին քաղաքական ճակատում՝ համատարած ձախողումներ:
Դե հիմա բացատրեք՝ էդ ո՞նց է հայն ազատություն սիրում, երբ իր այսօրվա նեղիչները շարունակում են հանգիստ կառավարել երկիրը, որը, ի դեպ, «ազատ անկման» ռեժիմով գլորվում է դեպի «ապահով Հայաստանի» անդունդը:
Լավ, սրանից ավելի այդ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ «ազատություն սիրող» հայն ապացուցի, որ ինքն իսկապես սիրում է ազատությունը: Մենք, հետևաբար, ինքներս մեզ ապացուցելու բան ունենք և պետք է հաղթահարենք այս մարտահրավերը։ Մենք պետք է գործով ապացուցենք, որ Դ. Դեմիրճյանը ճիշտ էր։
Կիմա Եղիազարյան