Մեկնաբանություն

15.07.2013 15:05


Իշխանափոխություն՝ սպանության միջոցով

Իշխանափոխություն՝ սպանության միջոցով

Երեկ Պռոշյան համայնքում գյուղապետի արտահերթ ընտրության օր էր։ Նախնական տվյալներով՝ հաղթել է գյուղապետի ՀՀԿ–ական թեկնածուն, ով մի քանի տասնյակ ձայնով առաջ է անցել գյուղապետի դաշնակցական թեկնածուից։

Ինչպես հայտնի է, Պռոշյանի նախկին գյուղապետը դաշնակցական ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը սպանվել էր հենց գյուղապետարանի դիմաց։ Սպանության առաջին իսկ պահից խոսակցություններ տարածվեցին, որ սպանությունը կազմակերպել են Մուրադյանի ՀՀԿ–ական հակառակորդները։

Կրքերը հանդարտեցնելու նպատակով հանրապետական վերնախավի ներկայացուցիչները ՀՅԴ հայտնի շրջանակների հետ լեզուն գտան ու հասկացրեցին, որ քաղաքական առումով բան չի փոխվի, ու կրկին դաշնակցական կլինի Պռոշյանի գյուղապետը։

Երեկվա ընտրությունները, սակայն, ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ «քցում» է նրանց, ում «երկխոսացնում» է։

Փաստորեն Պռոշյան համայնքում իշխանափոխություն տեղի ունեցավ սպանության միջոցով։ «Ապահով Հայաստանն» այսպես է կառուցվում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը