Սուրեն Զոլյանը մեղադրել է Ղարաբաղի իշխանություններին
-Ես մեղադրում եմ Ղարաբաղի իշխանություններին,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Սուրեն Զոլյանը՝ անդրադառնալով ԼՂՀ-ից հնչող այն հայտարարություններին, թե ոչ ոք ՀՀ-ին չի լիազորել բանակցություններում խոսել ԼՂ-ի անունից։ Ս. Զոլյանի համոզմամբ՝ ԼՂՀ-ն վաղուց պետք է օրենք ընդուներ կամ միջազգային համաձայանագիր կնքեր՝ հստակեցնելու, թե արտաքին ոլորտում ո՞ւմ և ի՞նչ չափով է լիազորում խոսել ԼՂՀ-ի անունից։ Այլապես ստացվում է, որ դժգոհում են միայն այն ժամանակ, երբ անհանգստության խնդիր է առաջանում։
Քաղաքագետը նաև համոզված է, որ այսօր առաջնայինը պետք է բանակցություններին ԼՂ-ի վերադարձի հարցը լինի։
Փոխարենը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը համոզված է, որ ԼՂ-ի՝ բանակցային կողմ դառնալը կարևոր է, սակայն առաջնայինն այն է, թե բանակցային սեղանին հատկապես ի՞նչ խնդիրներ են դրվում։

7or.am