Այն, որ արևմտյան արժեքներն ունեն համամարդկային բնույթ, և Հայաստանի արդաիականացման ծրագիրը պետք է իրականացվի այդ արժեքների շրջանակներում, հասկանալի և ընդունելի է։ Դա այնքան ակնհայտ է, որ իմաստ չունի քննարկելը։
Ակնհայտ է նաև, որ ՀՀ–ն պետք է գնա եվրաինտեգրման ճանապարհով, ինչը, սակայն, չպետք է արվի Ռուսաստանի հետ ռազամաքաղաքական հարաբերությունների սառեցման կամ որ ավելի վտանգավոր է՝ սրման հաշվին։
Այնպես է ստացվել, որ մենք գոնե տեսանելի ապագայում մեր անվտանգության համակարգը չենք կարող ՀԱՊԿ շրջանակներից դուրս տեսնել։ Դա, անշու՛շտ, լավ կյանքից չէ, բայց դե մենք չենք կարող Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխել ու դառնալ, ասենք, Դանիայի կամ Ֆրանսիայի հարևանը։
ԵՄ–ն, աչք փակելով Ադրբեջանի ու Ռուսաստանի ռազմական մերձեցմանը վրա, մեզ խոստանում է բարեփոխումներ և փող, բայց ոչինչ չի տալիս անվտանգության մասով։ Իսկ դա նշանակում է, որ մենք առայժմ պետք է բալանսավորված կամ որ նույնն է՝ կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարենք՝ խուսափելով «կամ–կամ»–ի առաջ հայտնվելու հեռանկարից ու աշխարհի հզորների շահերի բախման կիզակետ դառնալուց։ Ասել է թե՝ Հայաստանը պետք է այս պահին հրաժարվի միանալ ինչպես ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին, այնպես էլ ՌԴ–ի առաջարկած մաքսային միությանը։ Հետո արդեն, երբ հնարավոր կլինի վերականգնել անվտանգության համակարգի հավասարակշռությունը, նոր քայլ առաջ կկատարենք։
Եթե ավելի մանրամասնենք մեր երկրի քաղաքական գիծը, ապա այն պետք է լինի ներքին կյանքի վեստերնիզացիայի ու պետության անվտանգության ապահովման մոդելի այնպիսի համադրությունը, որը հաշվի է առնում մեր գործընկերների շահերն ու դրանքծառայեցնում Հայաստանի շահերին։ «Բարեփոխումների փաթեթի ներմուծումն Արևմուտքից, իսկ զենքը՝ Ռուսաստանից» տարբերակը, ըստ այդմ, միակ ընդունելին է։
Սերժ Սարգսյանի«նախաձեռնողական» քաղաքականությունը, սակայն, բերել է մի վիճակի, երբ հզորների շահերը ոչ թե համադրվում, այլ հակադրվում են Հայաստանի շահերին։ Իսկ նման դեպքերում, բնականաբար, հզորները չէ, որ տուժում են։ Ոչ վաղ անցյալի պատմությունը պետք է դաս լիներ մեզ համար, սակայն ավա՜ղ։
Սարգսյանն օրվա կուրսով է քաղաքականություն վարում, ինչի պատճառով մենք հայտնվել ենք ծանր ընտրության առաջ՝ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագի՞ր, թե՞ ՌԴ–ի հետ մաքսային միություն։ Նման հարցադրումն արդեն իսկ որևէ դրական բան չի կարող նշանակել մեզ համար, մանավանդ ռուս–ադրբեջանական ջերմացման պարագայում։
Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական ուժերի և անհատների խնդիրը պետք է լինի ներկայումս վարվող ներքին ու արտաքին քաղաքականության փոփոխությունը։ Իսկ դա հնարավոր է միայն իշխանափոխության միջոցով, քանզի Սերժ Սարգսյանը վերջին հինգ տարում ապացուցեց, որ կոմպետենտ ղեկավար չէ և Սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորությունների շրջանակներում ի զորու չէ ապահովել ՀՀ անվտանգությունը։
Իշխանափոխությունն արդեն զուտ ներքաղաքական խնդրից դարձել է գոյատևման հարց լուծելու և վատթարագույնից խուսափելու միջոց, ինչպես նաև զարգանալու շանս։
Պատերազմից ու պարտությունից խուսափելու հոմանիշը իշխանափոխությունն է։ Կլինի դա իմպիչմենտի կամ այլ գործիքակազմի օգնությամբ, արդեն էական չէ։ Էականն այս վտանգավոր շրջանից դուրս գալն է։
Պատերազմ կամ իշխանափոխություն
Այն, որ արևմտյան արժեքներն ունեն համամարդկային բնույթ, և Հայաստանի արդաիականացման ծրագիրը պետք է իրականացվի այդ արժեքների շրջանակներում, հասկանալի և ընդունելի է։ Դա այնքան ակնհայտ է, որ իմաստ չունի քննարկելը։
Ակնհայտ է նաև, որ ՀՀ–ն պետք է գնա եվրաինտեգրման ճանապարհով, ինչը, սակայն, չպետք է արվի Ռուսաստանի հետ ռազամաքաղաքական հարաբերությունների սառեցման կամ որ ավելի վտանգավոր է՝ սրման հաշվին։
Այնպես է ստացվել, որ մենք գոնե տեսանելի ապագայում մեր անվտանգության համակարգը չենք կարող ՀԱՊԿ շրջանակներից դուրս տեսնել։ Դա, անշու՛շտ, լավ կյանքից չէ, բայց դե մենք չենք կարող Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխել ու դառնալ, ասենք, Դանիայի կամ Ֆրանսիայի հարևանը։
ԵՄ–ն, աչք փակելով Ադրբեջանի ու Ռուսաստանի ռազմական մերձեցմանը վրա, մեզ խոստանում է բարեփոխումներ և փող, բայց ոչինչ չի տալիս անվտանգության մասով։ Իսկ դա նշանակում է, որ մենք առայժմ պետք է բալանսավորված կամ որ նույնն է՝ կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարենք՝ խուսափելով «կամ–կամ»–ի առաջ հայտնվելու հեռանկարից ու աշխարհի հզորների շահերի բախման կիզակետ դառնալուց։ Ասել է թե՝ Հայաստանը պետք է այս պահին հրաժարվի միանալ ինչպես ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին, այնպես էլ ՌԴ–ի առաջարկած մաքսային միությանը։ Հետո արդեն, երբ հնարավոր կլինի վերականգնել անվտանգության համակարգի հավասարակշռությունը, նոր քայլ առաջ կկատարենք։
Եթե ավելի մանրամասնենք մեր երկրի քաղաքական գիծը, ապա այն պետք է լինի ներքին կյանքի վեստերնիզացիայի ու պետության անվտանգության ապահովման մոդելի այնպիսի համադրությունը, որը հաշվի է առնում մեր գործընկերների շահերն ու դրանքծառայեցնում Հայաստանի շահերին։ «Բարեփոխումների փաթեթի ներմուծումն Արևմուտքից, իսկ զենքը՝ Ռուսաստանից» տարբերակը, ըստ այդմ, միակ ընդունելին է։
Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականությունը, սակայն, բերել է մի վիճակի, երբ հզորների շահերը ոչ թե համադրվում, այլ հակադրվում են Հայաստանի շահերին։ Իսկ նման դեպքերում, բնականաբար, հզորները չէ, որ տուժում են։ Ոչ վաղ անցյալի պատմությունը պետք է դաս լիներ մեզ համար, սակայն ավա՜ղ։
Սարգսյանն օրվա կուրսով է քաղաքականություն վարում, ինչի պատճառով մենք հայտնվել ենք ծանր ընտրության առաջ՝ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագի՞ր, թե՞ ՌԴ–ի հետ մաքսային միություն։ Նման հարցադրումն արդեն իսկ որևէ դրական բան չի կարող նշանակել մեզ համար, մանավանդ ռուս–ադրբեջանական ջերմացման պարագայում։
Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական ուժերի և անհատների խնդիրը պետք է լինի ներկայումս վարվող ներքին ու արտաքին քաղաքականության փոփոխությունը։ Իսկ դա հնարավոր է միայն իշխանափոխության միջոցով, քանզի Սերժ Սարգսյանը վերջին հինգ տարում ապացուցեց, որ կոմպետենտ ղեկավար չէ և Սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորությունների շրջանակներում ի զորու չէ ապահովել ՀՀ անվտանգությունը։
Իշխանափոխությունն արդեն զուտ ներքաղաքական խնդրից դարձել է գոյատևման հարց լուծելու և վատթարագույնից խուսափելու միջոց, ինչպես նաև զարգանալու շանս։
Պատերազմից ու պարտությունից խուսափելու հոմանիշը իշխանափոխությունն է։ Կլինի դա իմպիչմենտի կամ այլ գործիքակազմի օգնությամբ, արդեն էական չէ։ Էականն այս վտանգավոր շրջանից դուրս գալն է։
Կարեն Հակոբջանյան