«Հասարակական հատուկ հնչեղություն ու հետաքրքրություն ներկայացնող իրավախախտումներով զբաղվելու ենք հենց այսօր»,–ասել է ՀԱԿ ներկայացուցիչը
-ՀԱԿ ղեկավարության որոշմամբ ինձ է վստահված Կոնգրեսի պետաիրավական հանձնաժողովի, իրավական պաշտպանության կենտրոնի աշխատանքների համակարգումը,-ՀԱԿ գրասենյակում հրավիրված ասուլիսում ԶԼՄ-ների ուշադրությանն է ներկայացրել ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը։ -Ուստի այսուհետ արձագանքելու ենք հանրապետության պետական, իրավական համակարգերում տեղի ունեցող գործընթացներին, գնահատելու ենք այդ ոլորտներում տիրող իրավիճակը, հասարակությանը իրազեկելու ու ահազանգելու ենք մեզ մտահոգող միտումների մասին: Ամենօրյա ուշադրության կենտրոնում ենք պահելու քաղաքական շարժառիթներով հետապնդվողների, անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների ճակատագիրն ու խնդիրները:
Գ. Ջհանգիրյանն ասել է, թե իրենք չեն պատրաստվում հաշտվել ու համակերպվել նման իրավիճակի հետ։
-Ստեղծված իրավիճակից դուրս գալու, այն շտկելու որպես առաջին նախապատրաստական քայլ՝ Հայ ազգային կոնգրեսը մոտ օրերս հայտարարելու է ՀՀ քաղաքացիների խախտված ու ոտնահարված իրավունքների ու ազատությունների արձանագրման, հաշվառման հատուկ շտեմարան-քարտադարան հիմնելու մասին, որտեղ հավաքվելու, գրանցվելու ու դասակարգվելու են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, իրավապահ մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց՝ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների ու ազատությունների, օրինական շահերի, խախտումների ու ոտնահարումների յուրաքանչյուր դեպք՝ երաշխավորելով առաջիկայում դրանց համարժեք արձագանքելու, օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում լուծելու, մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու մեր պատրաստակամությունը: Միաժամանակ, առանձին, հասարակական հատուկ հնչեղություն ու հետաքրքրություն ներկայացնող իրավախախտումներով զբաղվելու ենք հենց այսօր,- հայտարարել է Գ. Ջհանգիրյանը։

7or.am