Լրահոս

14.07.2009 16:11


Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան հայտարարությունը արցախյան հիմնախնդրի վերաբերյալ

Այս­պես կոչ­ված Մադ­րիդ­յան սկզբունք­նե­րի բա­ցա­հայ­տու­մը մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի կող­մից գա­լիս է հա­վաս­տե­լու այն մտա­հո­գութ­յու­նը, որ Ար­ցա­խի ու ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րի հար­ցը վերս­տին դար­ձել է ա­ճուր­դի ա­ռար­կա ԵԱՀԿ Մինս­կի խմբի ան­դամ երկր­նե­րի, Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի մի­ջև:

Այդ սկզբունք­նե­րի բա­ցա­հայ­տու­մը պատ­ռեց բո­լո­րի դեմ­քե­րը, այդ թվում՝ ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րի: Ինչ­պե՞ս ­կա­րե­լի է «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­րա­կից տա­րածք­նե­րի վե­րա­դարձ Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղութ­յա­նը» բո­վան­դա­կութ­յամբ հար­ցի շուրջ բա­նակ­ցել ու, ըստ ԵԱՀԿ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հու­լի­սի 10-ի հա­մա­տեղ հայ­տա­րա­րութ­յան (այն էլ՝ «Մեծ ութն­յա­կի գա­գաթ­նա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում»), պար­տա­վոր­վել կա­տա­րե­լու ի­րենց հանձ­նա­րար­ված «ցու­ցում­նե­րը»:

ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րը, այդ սկզբունք­նե­րի ձևա­կեր­պում­նե­րից ել­նե­լով, ան­տե­սում են նաև Ար­ցախ-ԼՂՀ­-ի ժո­ղովր­դի ան­կա­խութ­յան հան­րաք­վեն, ինք­նո­րոշ­ված լի­նե­լու հան­գա­ման­քը և այլ հիմ­նա­րար ու հիմ­նա­կան սկզբունք­ներ: Նրանք կաս­կա­ծի տակ են դնում հայ ա­զա­տա­մար­տիկ­նե­րի կող­մից ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րի պատ­կա­նե­լիութ­յան հար­ցը և պատ­րաստ են «ող­ջա­միտ փոխ­զի­ջում­նե­րի», ընդ­հուպ՝ ադր­բե­ջան­ցի­նե­րի վե­րա­դար­ձին Ար­ցա­խի տա­րածք:

Իսկ այդ սկզբունք­նե­րից ա­մե­նավ­տան­գա­վո­րը «Մի­ջազ­գա­յին անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­ներ, ո­րոնց մեջ նե­րառ­վում է խա­ղա­ղա­պա­հա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ» ձե­ւա­կեր­պումն է: Մենք տա­րի­ներ շա­րու­նակ տես­նում ենք, թե «խա­ղա­ղա­պա­հա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ» ան­վան տակ ինչ­պես են Սեր­բիա­յից խլում իր պատ­մա­կան մար­զը՝ Կո­սո­վոն, ինչ­պես են «խա­ղա­ղա­սի­րա­կան» ա­վե­րա­ծութ­յուն­ներ ի­րա­կա­նաց­վում Աֆ­ղանս­տա­նում, Ի­րա­քում և այ­լուր:

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յու­նը, ել­նե­լով «Մադ­րիդ­յան սկզբունք­ներ»-ի հա­կա­հայ­կա­կան սկզբունք­նե­րից և Ար­ցա­խի հայ բնակ­չութ­յան գլխին կախ­ված մի­ջազ­գա­յին դա­վադ­րութ­յան հեր­թա­կան վտան­գից, հայ­տա­րա­րում է՝

1. ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րը պետք է ան­հա­պաղ դուրս գան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից և սա­տա­րեն Ար­ցախ-ԼՂՀ­-ին՝  իր ան­կա­խութ­յունն ու սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու հար­ցում:

2. Ար­ցախ-ԼՂՀ­-ի իշ­խա­նութ­յուն­նե­րը ԵԱՀԿ Մինս­կի խմբի և Ադր­բե­ջա­նի հետ պետք է մտնեն բա­նակ­ցութ­յուն­նե­րի մեջ միայն այն դեպ­քում, երբ կհարգ­վի երկ­րի ան­կա­խութ­յունն ու Սահ­մա­նադ­րութ­յու­նը (որ­տեղ ամ­րագր­ված է նաև ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րի հար­ցը):

3. Ո­րևի­ցե այլ, ոչ ձեռն­տու տար­բե­րա­կի դեպ­քում և՛ ՀՀ­ ևւ՛ ԼՂՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րը պետք է հրա­ժար­վեն մի­ջազ­գա­յին շփում­նե­րից և մեզ բա­րե­կամ պե­տութ­յուն­նե­րի հետ պատ­րաստ­վեն պա­տե­րազ­մի, ո­րը կա­րող է սկսվել ոչ մեր կող­մից: Այս­տեղ հստա­կո­րեն կե­րևակ­վի, թե ԱՊՀ երկր­նե­րի ընդ­հա­նուր պաշտ­պա­նութ­յան փաս­տա­թուղթն ինչ ար­ժեք ու­նի...

4. ՀՀ-ն պետք է ճա­նա­չի Ար­ցախ-ԼՂՀ­-ի ան­կա­խութ­յու­նը (կամ՝ վե­րա­միա­վո­րու­մը Հա­յաս­տա­նին) և դի­վա­նա­գի­տա­կան քայ­լեր ձեռ­նար­կի այլ երկր­նե­րի կող­մից այդ ճա­նա­չու­մը մի­ջազ­գայ­նաց­նե­լու ուղ­ղութ­յամբ:

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յու­նը հա­մա­րում է, ե­թե ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­ներն ի վի­ճա­կի չեն պաշտ­պա­նե­լու Ար­ցախ-ԼՂՀ­-ի ժո­ղովր­դի ան­կա­խութ­յունն ու ա­պա­հո­վե­լու ար­ցախ­ցի­նե­րի անվ­տան­գութ­յու­նը, ա­պա պետք է հրա­ժա­րա­կան տան՝ տե­ղը զի­ջե­լով ա­ռա­վել ազ­գա­յին ու կարծր դիր­քո­րո­շում ու­նե­ցող­նե­րին:

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան

Գե­րա­գույն Խոր­հուրդ

14.07.2009թ.

Այս խորագրի վերջին նյութերը