Լրահոս

14.07.2009 16:20


ՀՀԿ պատգամավորը կարծում է, որ քանի դեռ բանակցություններ են ընթանում, ուրեմն կողմերն անհամաձայնություն ունեն

-Ես ներկայցրեցի մեր կուսակցության և իմ տեսակետը, և ի տարբերություն շատ քաղաքական գործիչների՝ ես խոսեցի փաստարկված։ Եթե այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ունեն փաստեր, որ սա շահեկան չէ, դա իրենց խնդիրն է։ Խնդրեմ, կարող ենք բանավիճել, բայց կարծում եմ՝ այստեղ երկու կարծիք լինել չի կարող,-պատասխանելով «7օր»-ի ՝ «Ինչպես Բացատրել, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու տեսաբանները բացասական են գնահատում եռանախագահների հայտարարությունը, իսկ ՀՀԿ-ն՝ դրկան» հարցին՝ ասել է  ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նա նշել է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը միշտ անկեղծ է եղել ժողովրդի հետ և վարել է հայանպաստ քաղաքականություն։ Նրա խոսքերով՝ դեռ բանակցությունները շարունակվում են, և վերջնական փաստաթուղթ գոյություն չունի։

Արդյոք հուլիսի 17-ին Մոսկվայում տեղի ունենալիք Ալիև-Սարգսյան հանդիպման ժամանակ սպասվո՞ւմ է որևէ փաստաթղթի ստորագրում հարցին Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, թե ինքը կանախատեսումներ չի անում։

-Քանի դեռ բանակացությունները գնում են՝ նշանակում է, որ կա դեռ անհամաձայնությունխնդրին մոտենում են տարբեր կողմերից։ Ես կանախատեսումներ չեմ անում, որովհետև սա շատ լուրջ հարց է,- նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը