Լրահոս

16.07.2013 22:29


«Հայաստանի հնակենսաբանական և հնէաբանական հավաքածուների ներկան ու ապագան» թեմայով գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանական թանգարանում

«Հայաստանի հնակենսաբանական և հնէաբանական հավաքածուների ներկան ու ապագան» թեմայով գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանական թանգարանում

Հուլիսի 17-ին` ժամը 13:00-ին, ՀՀ ԳԱԱ-ի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում (Բաղրամյան 24Ա) տեղի կունենա «Հայաստանի հնակենսաբանական և հնէաբանական հավաքածուների ներկան ու ապագան» թեմայով գիտաժողով: Թալսայի Մարդաբանության համալսարանի դոցենտ (ԱՄՆ, Օկլահոմա) Միրիամ Բելմակերը հանդես կգա «ՀՀ-ում հայտնաբերված հնէաբանական նմուշները և նրանց պահպանման կարևորությունը» զեկույցով: ԵՊՀ-ի պատմության ամբիոնի դասախոս, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ագգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռուզաննա Մկրտչյանը կներկայացնի «Հնագիտական հավաքածուները որպես հնաէկոլոգիական, հնաժողովրդական, էթնոժառանգական և թանգարանային անփոխարինելի գիտական տեղեկատվություն (կամ արժանահավատություն)» զեկույցը:

Այս խորագրի վերջին նյութերը