Լրահոս

17.07.2013 09:43


ՕԵԿ-ական տնօրենների վրա «նալոգ» են դրել

ՕԵԿ-ական տնօրենների վրա «նալոգ» են դրել

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով՝ վերջերս ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցությունը մի ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկեք։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այն դպրոցներում, որտեղ նվիրյալ ՕԵԿ-ական տնօրեններ են աշխատում, նրանց պարտադրել են 500-ական դրամ փոխանցեք «Օրինաց երկիր» կուսակցությանը։

«Թե ինչո՞ւ է ՕԵԿ-ը որոշել մանկավարժների հաշվին հարստացնել իր կուսակցական բյուջեն՝ դժվար չէ կռահեք։ Նկատենք, որ Արթուր Բաղդասարյանը ի զորու է քարից անգամ փող քամել, և դրա վկայությունը նրա բազմաթիվ բիզնեսների առկայությունն է։ Հիշեցնենք, որ նրա համար բիզնեսի աղբյուր են նաև բարձրագույն և միջին մասնագիտական որոշ հաստատություններ»,–գրում է «ՉԻ»–ը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը