Լրահոս

17.07.2013 10:36


Զոմբիացված համակարգ է

Զոմբիացված համակարգ է

Էս ճայերը ճիշտ մեր ֆեյսբուքյան ակտիվիստներն են. լրատվական կայքերը, մեկը մի բան չասած, մնացածը ճիշտ նույն բանը կրկնում են՝ առանց սեփական ուղեղը թեկուզ մի փոքր օգտագործելով: Միայն մի հարցում է, որ նրանց մոտ ամեն ինչ տարբերվում է՝ երբ հարկավոր է լինում համախմբվել մեր ընդհանուր վիճակի համար պայքարելու: Հիմա էս խեղճ վարորդի պատմությունն է, կոկորդներս ճղում ենք, թե խայտառակել են, խալաթով տարել դատի, ու բոլորը անխտիր հարկ են համարում էդ մարդու վիճակը ֆոտոներով և վիդեոներով տարածել: Այսինքն, եթե ռուսները իրենց հեռուստաալիքով էին ցույց տվել, ապա մենք մեր պարտքն ենք համարում այն աշխարհով մեկ տարածել: Նույնը, երբ մի խայտառակ կլիպ է դուրս գալիս, բոլորը տարածում են, թե տեսեք՝ ինչ վատն է, ինչ ամոթ է, ու էդ ձայնագրությունը եթե մինչ այդ կտեսներ, ասենք, մի 100 հոգի իր բարեկամներից, ապա այս դեպքում համայն հայությունն ու նրա թշնամիներն ու բարեկամները... Զոմբիացված համակարգ է, ֆեյսբուքն էլ՝ զոմբիացման գործիք, ես շատ լուրջ տրամադրված եմ լքելու այս տիրույթը։

Արշակ Զաքարյան

Այս խորագրի վերջին նյութերը