Հուլիսի 13-ին, ժամը 18.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրավազաններից մեկում մարդ է խեղդվել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների կատարած որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք, հետագա աշխատանքների համար պահանջվել է ջրասուզակ:
Ժամը 20.15-ին Երևանից դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական հերթապահ խումբը և մի ջրասուզակ, իսկ ժամը 20.35-ին՝ Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Ժամը 21.30-ին համատեղ ուժերով ջրավազանից հանվել է մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված Տարոն Գևորգյանի դիակը:
ՀՀ ՀՓԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ջրահեղձում